Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
Ֆորում | Форум | Forum
   [ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]   

  
  • Страница 1 из 1
  • 1
Форум » Հայկական Ռեպ » Նարեկ (Մեծ Հայք) » Նարեկ (Մեծ Հայք) (Նարեկ Պետրոսյան)
Նարեկ (Մեծ Հայք)
Yaks
Дата: Հինգշաբթի, 05.07.2012, 12:43 | Сообщение # 1
Оффлайн



Пол: Мужчина
Сообщений: 41
Репутация: 24



Նարեկը ծնվել է 1987թ. օգոստոսի 20-ին, Երևան քաղաքում: 1994-2004թթ. սովորել է Ա.Պ.Չեխովի անվան, №55 միջնակարգ դպրոցում: 2005-2009թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում: 2003թ.-ին Նարեկն ու իր եղբայր Ֆելիքսը հիմնում են «Arm-Clan» ռեփ խումբը, որը հետո վերանվանվում է, որպես «Arm-Side» և մինչև 2005թ. համալրվում է տարբեր կատարողներով: 2005թ.- կեսերին խումբը վերջնականապես կազմավորվում է և վերանվանվում է, որպես «Հ.Ա.Յ.Ք.» : 2005-ին խումբը թողարկում է իր առաջին «Ուշ է» սինգլը, որից հետո՝ «Բարի լույս» երգը: 2006-ին, խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ ձայնագրում է «Քամի փչի» երգը: Այդ երգի հիման վրա նկարահանում են տեսահոլովակ, որը դառնում է հայկական շոու-բիզնեսի նմանը չունեցող մի հիթ: Այնուհետև «Հ.Ա.Յ.Ք.» խումբը ձայնագրում է «Մի Պատմություն» սինգլը, որի տեսահոլովակը մեծ աղմուկ է բարձրացնում հանդիսատեսների մոտ: Այնուհետև «Հ.Ա.Յ.Ք.» խումբը թողարկում է իր առաջին՝ «Հ.Ա.Յ.Ք.» (Special edition) ալբոմը: Խումբը իր «Քամի փչի» երգով հաղթում է մի շարք մրցանակաբաշխություններում՝ «Տարվա հիթ» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում: 2007թ.-ին խումբը «Հայ Տղեք»-ի հետ ձայնագրում է «Նոր ջահելություն» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խմբի կազմը փոփոխվում է և խումբը Նարեկի և Ֆելիքսի գլխավորությամբ սկսում է աշխատանքները նոր ալբոմի վրա՝ ձայնագրում են «Մոտավորապես» երգը, նկարահանելով տեսահոլովակ: 2008-ին «Հ.Ա.Յ.Ք.» խումբը թողարկում է իր երկրորդ «Չեմ տեսել, չեմ լսել, ի՞նչ ասեմ…» ալբոմը: 2009-ին նկարահանվում է «Նոր Հայաստան a.k.a. Մեծ Հայք» երգի տեսաահոլովակը: 2010թ.-ին խումբը վերջնականապես ցրվում է և Նարեկը ձայնագրում է իր առաջին անհատական սինգլը՝ «Չես կարա», որի հիման վրա էլ նկարահանվում է տեսահոլովակ: 2011թ.-ի սկզբին Նարեկը հիմնում է «Մեծ Հայք Records» ձայնագրման ստուդիան: Նարեկը սկսում է զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով և նույն ժամանակ հիմնում է «Մեծ Հայք» խումբը, որում արդեն հանդես են գալիս Մոսն ու Էդգարը: 2011-ին Նարեկը սկսում է իր առաջին ալբոմի աշխատանքները և նույն տարվա հոկտեմբերին նկարահանում է ալբոմի առաջին սինգլ՝ «Կա Պռուժին Ամորտիզացիայով» երգի հիման վրա տեսահոլովակ: Այնուհետև նկարահանում է «Born in Armenia» սինգլի տեսահոլովակը, ՀՏ Հայկոյի մասնակցությամբ:










2011թ.-ի դեկտեմբերի 22-ին Նարեկը թողարկում է իր առաջին` «Հայաֆիկացում» ալբոմը:






Professor
Дата: Հինգշաբթի, 05.07.2012, 19:58 | Сообщение # 2
Оффлайн



Пол: Мужчина
Сообщений: 14
Репутация: 5
ՀՏ-ն ու Նարեկը նույն դպրոցում էին սովորում, տեսնես դպրոցում իրար հետ ոնց էին




Форум » Հայկական Ռեպ » Նարեկ (Մեծ Հայք) » Նարեկ (Մեծ Հայք) (Նարեկ Պետրոսյան)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:
  

 
       Admin:    htyaks@gmail.com