Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

ՀՏ Հայկո, ռեփերի կինն ու դուստրը` Նարեկի հետ դուետի տեսահոլովակում

Հեղինակ՝ Yaks | 07.12.2011 | Դիտումներ՝ 4925

0 ՀՏ Հայկոն ու “Մեծ Հայք”-ի Նարեկն օրերս նկարահանել են “Born in Armenia” կամ ինչպես իրենք են ասում` “Ծնված Հայաստանում” տեսահոլովակը: Համանուն երգի համահեղինակները Հայկոն ու Նարեկն են, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վահե Սայանը:

“Այս երգը Նարեկի ձայնասկավառակից է: Իմ հատվածի հեղինակը ես եմ, Նարեկինը` ինքը: Երգը Հայաստանի մասին է, համախմբող նշանակություն ունի, տեսահոլովակում էլ Հայաստանում ծնված մարդիկ են լինելու, հայկական դրոշներ, բոլորին հասանելի ռեփ եւ տրամադրություն: Իմ կարծիքով` բոլորն էլ կհավանեն ու կսիրեն այն”,- BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն:







“Born in Armenia”-ում նկարահանվել է 2011-ի ապրիլի 21-ին Հայաստանում ծնված Ջեսիկան` ռեփերի աղջիկը, որը դեռեւս իր առաջին քայլերն է անում տեսախցիկի առջեւ:): Ջեսիկայից ու Հայկոյից բացի տեսահոլովակում կտեսնեք նաեւ Հ.Տ.-ի կնոջը` Սյուզիին: Տեսարաններում նկարահանվել են, Հայկի խոսքերով, հայկական ռեփի նոր ջահելությունը, պարի խմբակներ, Հայաստանում ծնված այլ երիտասարդներ ու ՖԱՖ-ի` հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորման անդամները:

Տեսահոլովակի հատուկ հյուրի կարգավիճակում է եղել ընկերներին սատարելու եկած A. Chilla-ն: “Սիրում ու գնահատում եմ նրանց կատարած աշխատանքը, եթե այդպես չլիներ, հիմա այստեղ չէի լինի:)”,- նշել է A. Chilla-ն:







“Վաղուց էի պլանավորել այս երգի վրա տեսահոլովակ նկարահանել: Սա կլինի իմ անհատական առաջին ձայնասկավառակից թվով երկրորդ տեսահոլովակը: Ձայնասկավառակը պատրաստվում եմ թողարկել դեկտեմբերի 22-ին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նարեկն ու հավելել, որ “Հայաֆիկացում”-ը “հայկականացված ռեփ է` հայկական թեմատիկայով ու հայկական գործիքներով”: Նարեկի փոխանցմամբ` տեսահոլովակը պատրաստ կլինի մինչ ձայնասկավառակի շնորհանդեսը:






Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/






Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com