Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Mega Rap Party 2` ՀՏ Հայկոն ռեփեր ընկերների հետ ռեստորանում համերգ է տվել | 21.04.2012

Հեղինակ՝ Yaks | 23.04.2012 | Դիտումներ՝ 2164

0 "Հայկական ռեփ, հայկական ռեփ, հայկական ռեփ...". այս եւ այլ արտահայտություններ ապրիլի 21-ին բղավում էին հայ ռեփերներն ու ռեփի սիրահարները:






ՀՏ Հայկոյի նախաձեռնությամբ՝ ակումբային համերգների մթնոլորտը տեղափոխվել էր Երեւանի ռեստորաններից մեկի սրահ, որտեղ էլ կայացել է "Mega Rap" փարթի-համերգը: "Հայաստանում ռեփ համերգ անելու համար տարածքներն այդքան շատ չեն, իսկ մեզ ավելի մեծ տարածքներ են պետք”, - BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն:

Միջոցառմանը մասնակցել են "Մեծ Հայք”-ի Նարեկը, Մոսը, Էդգարը; "Red Light”-ի Սենչոն, Խուդոն, Beybը (Աշոտ); Հովան (META), Էմիգրանտը եւ Մ'Տիկո: ՀՏ Հայկոն ու իր ռեփեր ընկերները փարթիի տոմսերի վաճառքից գոհ են: Մի քանի ժամ տեւած համերգին կատարել են 40-ից ավելի երգ` ռեփի սիրահարների համար լսված ու հիթային գործեր: ՀՏ-ն ներկայացրել է "Պրոֆեսոր Մարգարյան”, "Քուանշ”, "Քոչարի”, "Born in Armenia” ու այլ մի քանի երգ:






"ՀՏ” լոգոյով լողազգեստ հագած "Go Go” պարուհիները ռեփի ներքո պարել են ներկաների համար, որոնց շարքերում մեծ մասամբ եղել են արական սեռի ներկայացուցիչներ: "Ցանկացած տեղ կնոջ առկայությունը ծաղկեցնում է մթնոլորտը, գնահատում ենք պարուհիների գեղեցկությունը”, - ասել է "Մեծ Հայք”-ի Նարեկը:

Վերջինիս խոսքերով` իր ռեփը տղաների համար է. "Աղջիկների համար ռեփ չեմ գրում, տղերքի համար եմ գրում, որ լսեն, հասկական… Տեքստերի մեջ դաստիարակչական բան կա: Չեմ մտածում` նենց բան գրեմ, որ աղջիկները լսեն ու սկսեն ինձ սիրել, չնայած՝ չեմ առարկում, որ սիրում են”:






ՀՏ Հայկոյի ու Նարեկի հավաստմամբ` առաջիկա համերգները բացօթյա են լինելու, մեկի փոխարեն մի քանիսն են ուզում կազմակերպել: "Կարծում եմ` լիքը լավ բաներ ենք անելու: Հայաստանում քիչ-քիչ ռեփը զարգանում է, մենք էլ դրա մեջ ենք”, - ասել է Նարեկը: ՀՏ Հայկոն էլ ոչ միայն չի տխրում, այլեւ ավելի է ուրախանում, որ նոր ռեփերներ մտնում են ասպարեզ. "Ինքս էլ օգնում եմ սկսնակներին”:

Ինչպես հայտնել է ՀՏ-ն, ամռանը համերգներով մեկնելու է Մոսկվա, հնարավոր է` կրկին ՀՀ մարզերում ռեփ համերգներ կազմակերպի, իսկ "Պոետների տուն” ակումբը ժամանակավորապես փակ է. "Մոտ ապագայում երեւի կբացենք ու նորից համերգներ կանենք”:













Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com