Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Նարեկ. “Իմ դեպքում ուրիշ է` հայաֆիկացված”

Հեղինակ՝ Yaks | 23.12.2011 | Դիտումներ՝ 4481

0 Նախկին "Հայք” խմբի անդամ Նարեկը, որը շարունակում է իր գործունեությունը որպես ռեփեր, ներկայացրել է անհատական առաջին CD-ն: Կասկադի սրճարաններից մեկում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել Նարեկի ընկերները, մտերիմներն ու գործընկերները:





"Հայաֆիկացում”, այսպես է կոչվում ռեփերի ալբոմը, որի շնորհանդեսի տեղը Նարեկը հատուկ էր ընտրել. "Ես այստեղ եմ ապրում` Կասկադի հարեւանությամբ: Տանը մոտիկ է, ուզում էի, որ ուղիղ իջնեմ շնորհանդեսիս:)”:

Նարեկի խոսքերով՝ "Հայաֆիկացում”-ը ինտերակտիվ առաջին սկավառակն է, որի գաղափարն ու դիզայնն իրականացրել է իր ընկերը՝ Էդուարդը. "Դրա մեջ կա թաքնված բոնուս կատարում. հեռախոսով սկանավորում ես QR կոդը, հետո դիտում վիդեոն”:





CD-ում դուետներ կան Հ.Տ. Հայկոյի, Գրիշա Աղախանյանի, Սուպեր Սաքոյի, Սոնե Սիլվերի, Մայրանուշի, A. Chilla-ի հետ: "Հայաֆիկացում” ձայնասկավառակում ներառված է 20 երգ. "Փորձել եմ տարբեր թեմաների անդրադառնալ, որ լսողին հաճելի լինի: Հայաստանի, շոու-բիզի, մեր առօրյայի մասին տարբեր գործեր կան”:





"Հայաստանում ձայնասկավառակ ունենալը կոմերցիոն առումով այդքան էլ շահավետ չէ, կեղծ տարբերակներ շատ կան վաճառքում, բայց իմ դեպքում ուրիշ է, քանի որ օրիգինալ սկավառակ ունենալով` կարող ես ինտերակտիվության իմաստը հասկանալ: Երեւի դա էլ կօգնի, որ կեղծ ձայնասկավառակ չլինի”, - նշել է Նարեկը:





Այժմ գործում է "Մեծ Հայք” խումբը, Նարեկն էլ իրեն համարում է հայկական ժողովրդական ռեփ կատարող, նաեւ նկարահանվում է հեռուստասերիալում. "Ինձ համար հաճելի է. նկարվում եմ սերիալում, բայց դերասան չեմ: Չեմ կարծում, որ ռեփը դրանից տուժում է, մենակ բարդ է ժամանակի մեջ տեղավորվելը”:









Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com