Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

«Քաղաքացիական գիտակցություն»

Հեղինակ՝ Yaks | 18.10.2012 | Դիտումներ՝ 1657

0



Հանուն ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության ստեղծման և երիտասարդ սերնդի շրջանում քաղաքացիական գիտակցության սերմանելու՝ ստեղծվել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը:

Այսօր ՀԿ-ի հիմնադիր անդամները, որի մեջ էր մտնում նաև «ԵՊԼՀ Ազատ ուսանողական ֆորումի» անդամ Նարեկ Սամսոնյանը, ով հայտնի է բրյուսովյան շարժումից, ինչպես նաև ռեփեր երգիչ ՀՏ Հայկոն, լրագրողների և ՀԿ անդամների հետ հանդիպմանը ներկայացրեցին կազմակերպության հիմնադրման նպատակները:

Նարեկ Սամսոնյանը նախապես հայտարարեց, որ իրենք բացարձակապես կապ չունեն այս կամ այն քաղաքական ուժի հետ և իրենց գործունեության մեջ անհամատեղելի են համարում որևէ քաղաքական ուժի շահերի սպասարկումը: Նա նշեց, որ այսօր ուսանողությունը դեգրադացման շեմին է, որոնց մի մասին օգտագործում են քաղաքական նպատակների համար:

«Այսօր շատ կուսակցություններ հայտարարում են, թե մենք ունենք 50 000 ուսանող, մինչդեռ այդ ուսանողների 90%-ին բռնի ուժով են տանում իրենց քաղաքական նպատակների համար կազմակերպված միջոցառումներին»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենց հիմնական նպատակն է լինելու երիտասարդությանը բերել այն գիտակցության, որ հասկանացնեն, որ իրենք գործիք չեն:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ բուհերում առկա իրավիճակը իրեն հուշում է կոմունիստական կարգերի մասին, երբ ուսխորհուրդները քաղաքականացված են, իսկ դասախոսները մոռացել են իրենց մտավորականի դերի մասին: «Շատ բուհեր տոտալ քաղաքական համակարգում են գտնվում: Մեր խնդիրը բարձրաձայնելը կլինի»,- հայտարարեց նա:

Նարեկ Սամսոնյանը հիշեցրեց, որ ուսանողության շրջանում Բրյուսովի շարժումը վառ օրինակ է, և այդ օրինակի ոգով կգործի կազմակերպությունը՝ ընդ որում այս դեպքում ըստ նրա, պայքարը ոչ թե անձնավորված կլինի, այլ ընդհանուր երևույթների դեմ:

Ըստ նրա, կազմակերպության կառուցվածքային մարմինը հիմնադրել է ուսանողական միության կարգավիճակ ունեցող «Ազատ ուսանողական ֆորումը», ուստի գործունեությունն էլ կապված է լինելու բացառապես կրթական ոլորտի հետ՝ շեշտը դնելով ուսումնական ծրագրերի վրա:

«Կազմակերպությունն առայժմ ունի շուրջ 600 անդամ, որոնց 90%-ը ուսանողներն են, իսկ ֆինանսավորումը բացառապես անդամների անդամավճարներով է: Մենք փողային կազմակերպություն չենք, մենք սկզբունքային կազմակերպություն ենք»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նա նաև հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ՀՀ-ում ստեղծված բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների հետ, եթե նրանք պետական և քաղաքական շահի եզրույթների չունեն:

ՀԿ խորհրդի անդամը հստակեցնում է, իրենք բացարձակ նպատակ չունեն հեղափոխական տրամադրություններ սերմանելու:

ՀՏ Հայկոն, ով այս դեպքում ներկայացավ որպես Հայկ Մարգարյան, ավելացրեց, որ նպատակը գաղափարական հեղափոխության սերմանելն է: « Երբ ասում են հեղափոխություն, հասարակությունը բունտի տեսքով է տեսնում, ես ուրիշ ձևով կներկայացնեմ՝ մեր նպատակն է երիտասարդների շրջանակներում մտցնել մտավոր հեղափոխություն: Իսկ դրա համար պետք է ամեն օր աշխատել՝ նախ և առաջ ինքնակրթությամբ»,-ասաց նա:

Երգիչը նշեց, որ ուսումնական ծրագիրը ծավալուն գործ է, որի միջոցով շոշափելու են բոլոր ասպարեզները՝ կրթություն, քաղաքականություն, մշակույթ և այլն: Ըստ նրա, փորձառու մարդիկ են կանչելու սեմինարները վարելու համար, որը նրա խոսքով չի լինելու կարծրատիպային, այլ ավելի շատ անմիջական զրույց է հիշեցնելու:

«Ես մեծ հույսեր եմ կապում, որ այս ուսումնական ծրագրերը մեծ դրական հետևանքներ կունենա: Մենք սկսում ենք զրոյից և ուզում ենք փոխել հասարակության գիտակցությունը: Չենք անցնելու կոնկրետ գործողությունների, մեր համար առաջնահերթ է լինելու փոխել գիտակցությունը, սովորեցնել մարդկանց ինքնուրույն մտածել»,- ասաց նա և նշեց, որ ինքն էլ հավասար բոլորին մասնակցելու է բոլոր սեմինարներին ու մյուս ծրագրերին:
Ի դեպ, նրանք տեղեկացրեցին, որ առաջին սեմինարի թեման ՀՀ Սահմանադրությունն է լինելու, իսկ թե ով է լինելու փորձված անձը, ով վարելու է սեմինարը, նրանք դեռ չեն կարող ասել, բայց նշեցին, որ բարդույթներ չունեն: «Մենք այդ մարդկանց չենք վճարելու, հրավիրելու ենք հնարավորինս պրոֆեսիոնալների, որին կարող են մասնակցել ցանկացածը մարդ: Մենք բարդույթավորված չենք, մեր խնդիրը որակն է: Հրայր Թովմասյանը կլինի, թե Ավետիք Իշխանյանը, կարևորը խնդիրների էությունը պարզ մատուցվի»,-եզրափակեց Հայկ Մարգարյանը:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՀՏ հայկոն հանդես եկավ AntiSystem (Հակահամակարգ) վերնագրված երգով, որը համակարգի դեմ ուղղված քննադատություն է ներառում և դրանում շոշափվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի և Բրյուսովի համալսարանի շուրջ այդ ժամանակ ստեղծված իրավիճակները։ «ՀՏ Փրոդաքշնի» YouTube–ի էջում տեսահոլովակն արդեն հասցրել է դիտվել ավելի քան 86 000 անգամ։





Աղբյուրը՝ /Tert.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com