Կայքի և Ֆորումի Կանոնները
Ընդհանուր դրույթներ HT-Hayko.do.am-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակներն են. - Միավորել ՀՏ-ի և ընդհանրապես հայկական ռեփի երկրպագուներին - ՀՏ-ի երկրպագուների համար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելը, - Մասնակիցների համար հաղորդակցվելու` քննարկումների մասնակցելու և սեփական կարծիքն արտահայտվելու համար հնարավորություն ստեղծելը: HT-Hayko.do.am-ին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ՀՏ Հայկոյի ռեփ արվեստով՝ անկախ այլ ռեփփերի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից: |
1. Մասնակիցների իրավունքները 1.1. Մասնակցել քննարկումներին և կայքի գործունեությանը` • Կատարել գրառումներ • Ստեղծել թեմաներ • Մասնակցել հարցումներին • Կայքին տրամադրել հոդվածներ, թարգմանված նյութեր 1.2. Պահանջել մյուս մասնակիցներից սույն կանոնադրության դրույթների պահպանումը: 2. Մասնակիցների պարտականությունները 2.1. Գրանցվելով կայքում մասնակիցը պարտավոր է ծանոթանալ սույն կանոնադրությանը և պահպանել դրա դրույթները: 2.2. Գրացնման ժամանակ կատարել պարտադիր հրահանգները և նշել իրական տվյալներ: Մուտքագրված ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է ադմինիստրացիայի կողմից: 2.3. Հարգալից վերաբերվել քննարկման բոլոր մասնակիցների նկատմամբ: 2.4. Թեմա ստեղծել դրա բովանդակությանը համապատասխան բաժնում, ինչպես նաև համոզվել, որ նման թեմա արդեն գոյություն չունի` օգտվելով որոնման համակարգից: 2.5. Թեմաների շրջանակներում չշեղվել քննարկման առարկայից, ինչը կորակվի որպես ֆլուդ` առաջացնելով համապատասխան հետևանքներ: 2.6. Որոշակի աղբյուրներից մեջբերում անելիս պարտադիր տեղադրել համապատասխան հղումը: 2.7. Հայերեն լեզվով գրառումները կատարել բացառապես հայատառ: Համապատասխանաբար ռուսերեն և անգլերեն լեզվով գրառումները կատարել ռուսերեն և անգլերեն տառերով: 2.8. Ենթարկվել ադմինիստրացիայի հրահանգներին: 3. Հակականոնադրական արարքներ 3.1. Կանոնադրության դրույթները, ադմինիստրացիայի հրահանգները չկատարելը: 3.2. Մասնակիցների դեմ ուղղված վիրավորական կամ ծաղրական գրառումներ: 3.3. Ադմինիստրացիայի նկատմամբ ակնհայտ վիրավորական գրառումներ կատարել: 3.4. Ընտրել ակնհայտ վիրավորական, ցենզուրայից դուրս, ինչպես նաև “Admin” կամ նմանատիպ ծածկանուններ: 3.5. Կրկնակի գրանցում. ամեն անձ իրավունք ունի ներկայանալ մեկ ծածկանվամբ: 3.6. Հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող գրառումներ, թեմաներ, ստորագրություններ: 3.7. Գովազդային բնույթի գրառումներ, թեմաներ, ստորագրություններ: 3.8. Միայն մեծատառերով բառեր պարունակող գրառումները, ստորագրություններ, թեմայի անվանումներ: 3.9. Դժվար ընթեռնելի գրառումներ` կապված գրառման ձևավորման հետ: 3.10. Այլ արարքներ, որոնք ադմինիստրացիայի կողմից կորակվեն որպես հակականոնադրական: 4. Ադմինիստրացիայի իրավունքները 4.1. Ադմինիստրացիայի անդամները իրավունք ունեն կատարել զգուշացումներ և կիրառել պատժամիջոցներ հակականոնադրական արարքներ թույլ տված մասնակիցների նկատմամբ: 4.2. Հեռացնել, արգելափակել կանոնադրությունը կոպտորեն խախտող մասնակիցներին: 4.3. Փոփոխել մասնակիցների անձնական տվյալները` դրանց` կանոնադրությանը հակասելու դեպքում: 4.4. Փոփոխել, ջնջել, տեղափոխել կանոնադրությանը չհամապատսխանող գրառումները, թեմաները, հարցումները: 4.5. Կատարել տեխնիկական հնարավորությունների սահմաններում այլ պատժամիջոցներ և սահմանափակումներ: 4.6. Կատարել այլ գործողություններ, որոնք ուղղված են սույն կանոնադրության դրույթների ապահովմանը: 4.7. Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած արարք, որը ուղղակիորեն չի նշված սույն կանոնադրության մեջ որակել հակականոնադրոկան` կանոնադրության ընդհանուր նպատակներին և դրույթներին չհամապատասխանելու ուժով: 4.8. Ադմինիստրացիայի անդամները սույն կանոնադրությամբ սահմանված գնահատողական հասկացություները գնահատում են սեփական համոզմունքով: 5. Ադմինիստրացիայի պարտականությունները 5.1. Ադմինիստրացիան պարտավոր է պահպանել սույն կանոնադրության դրույթները և գործել դրանց շրջանակներում: 5.2. Պարզաբանել որոշումները և պատասխանել բողոքներին: 5.3. Առաջնորդվել մասնակիցների իրավահավասարության սկզբունքով, զերծ մնալ խտրականության ցանկացած դրսևորումներից: |