Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
ՀՏ Հայկո - Անցած Էտապ   Երգի Բառերը | Текст Песни | Lyrics

  
[1 :]
Ես չեմ մոռանում, ոշմիբան
Ինչ էղելա իմ կյանքում
Թե ոնց էինք մենք էն վաղտ ապրում
Ոնց էինք մենք էն վաղտ գոյատևում
Ոնց էինք մենք մենակ աղոթելով ապրում
Մենակ հույսով ապրում
Առանց լույս, առանց գազ
Առանց ջուր, առանց հաց
Առանց փող ապրում
Ոնց էինք մենք էտ ամեն ինչի մասին երազում
Ոնց էինք մենք էտ ամեն ինչին կարոտում
Ոնց էինք սպասում, որ ջուրը գա
Սպասում էինք
Ոնց որ տղեն սպասումա սիրած աղջկան
Ոնց էինք սպասում, որ լույսը գա
Սպասում էինք ընենց
Ոնց որ պիտի գար ու չգնար
Որ լույսն էլ տալիս էին էտ
Մի ժամն ու էրկու ժամը
Մեր համար էտ մի ինչ երջանկության ակնթառու էր
Էտ մի ակնթարթում մաման հասցնում էր ամեն ինչ
Լվացք, ճաշ, հարդուկել, սերիալ նայել
Կամ էլ իջնում էինք մաշնից ակումուլյատորը հանում էինք
Միացնում էինք փոքր տելեվիզրին, նայում էինք
Ինչ ասես անում էինք, մենակ թե լույս ըլնի
Լէվի գիծ քաշում էինք ումից որ պատահի
Հիշում եմ հացի համար անվերջ երկար հերթերը
Հիշում եմ սպասելուց հոգնած ջարդված ոտերս
Էտ հերթերը էնքան երկար էին
Որ հիշում եմ ինձ թվումա, որ մինչև հիմա
Ես էտ հերթի մեջ կայնած եմ
Հիշում եմ դեսպանատան դեմի հերթերը
Հիշում եմ էն մարդկանց սաղի դեմքերը
Որ նայում էին դեպի դուրս
Հույսները կորցրած, կյանքից հիասթափված
Երկրից հիասթափված
Էտ նույն դեմքերն էին, որ էրեկ չկային
Էսօր էկել են
Որ Երևանում հիմա ուրախ-զվարթ ապրում են
Ինձ կհասկանա, մենակ էն մարդը
Որ էղելա ստե’, իմ հետ անցելա էտ դժվար էտապը

[Կրկներգ ։] (x2)
Անցած էտապա
Էտ սաղ անցած էտապա
Անցած էտապա

[2 :]
Ոնց կարամ մոռանամ իմ մանկությունը, իմ ջահելությունը
Ոնց կարամ խաբեմ ես իմ հիշողությունը
Ոնց կարամ ես չհիշեմ
Թե ոնց էի հորս հետ էթում անտառից
Կուբամետրերով փեդը քարշ տալի, բերում
Ոնց էի ես իմ քյոռփա հալով
Ինձնից ծանր կացինը վեկալում փեդերը կդրտում
Ու էտ փեդերը բարձում էի վրես, տանում էի տուն
Քցում էինք փեջի մեջ, վառում էինք տաքանում
Ոնց կարամ մոռանամ դուխովկի մեջի կարտոշկեքը
Որ ամեն առավոտ զգում էի էտ անուշ հոտը
Ոնց էինք սնիկերսը բաժանում հինգ մասի
Ու որպես փոքր ամենամեծ կտորը ինձ էին տալի
Ու էտ վաղտ միակ զբաղմունքը էտի տետրիսն էր
Որ լիքը հայերի լոքշությունից փրկում էր
Մութ էին պադյեզդները, մութ էին փողոցները
Մեզ էտ վաղտ լույս էին տալի
Մենակ ձեռի ֆանառները կամ էլ մոմի լույսը
Ես ինչ սովորել եմ իմ կյանքում
Սովորել եմ էտ լույսի տակ
Էտ լույսի տակ նկարել եմ, գրել եմ
Կարդացել եմ էտ լույսի տակ
Խաղացել եմ քյոռփա վաղտ
Հիշում եմ ընկերոջս հետ իմ առաջի բիզնեսը
Դախլերի մոդայի վաղտ դախլ բացելը
Հինգ դրամով ծամոն առնելը, տասով ծախելը
Բայց մարդ կա դրանով հիմա հարստացելա
Հիշում եմ տեղաշորի մեջ
Ոնց էինք մենք եռման ջրով գրելկա կամ շիշ դնում
Որ տեղերը տաքանան, մենք էլ հետը տաքանանք
Որ առավոտը ցրտից վերմակի տակից դուրս չգանք
Հիշում եմ տռալեբուսի հետևից կախված մարդկանց
Ավտոբուսի մեջ իրար քիփ գրկված մարդկանց
Հիշում եմ մետրոներում, երբ որ լույսը գնում էր
Թունելների մեջտեղը վագոններում մարդիկ լռվում էին
Հիմա որ մտածում եմ, հալալա (հալալա)
Ամեն մարդուն, որ էտ ամեն ինչի մեջով անցելա
Հիմա որ ես հիշում եմ
Մի տե’ լացս գալիսա
Մի տե’ ուրախանում եմ
Որ էտ սաղ... ԱՆՑԱԾ ԷՏԱՊԱ

[Կրկներգ ։] (x2)
Անցած էտապա
Էտ սաղ անցած էտապա
Անցած էտապա



 
       Admin:    htyaks@gmail.com