Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Helloween Party: "Պոետների Տուն" ակումբ

Հեղինակ՝ Yaks | 26.10.2011 | Դիտումներ՝ 1622

0



Ուշադրություն, ուշադրություն ...
"ՊՈԵՏՆԵՐԻ ՏԱՆ" հարգելի բնակիչներ, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են մշտական գրանցում ստանալ Երևան, Կենտրոն համայնք, Գրիգոր Քոչար 21 հասցեում: ՊԱՏՐԱՍՏՎԵՔ, ավելի ճիշտ ՊԱՏՐԱՍՏԵՔ, ձեր կոստյումները, որովհետև ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ին "ՊՈԵՏՆԵՐԻ ՏԱՆԸ" լինելու է խելահեղ, ցնցող, նախադեպը ունեցած, սակայն առավել հզոր երեկույթ` նորաթուխ երևանյան ժարգոնով ասած ՓԱՌԹԻ, կամ ասել ռուսների` ՊԱԾԻ: Բոլորս միասին նշելու ենք ՀԵԼԼՈՈՒՎԻՆԸ:

... շատ ... շատ քիչ է մնացել ... ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ... բաց չթողնեք, թե չէ սպասելու եք ամբողջ մեկ տարի, կամ 12 ամիս կամ 365 օր ... ՀԵԼԼՈՈՒՎԻՆԻՆ մնաց շատ քիչ ժամանակ ... ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ին, "ՊՈԵՏՆԵՐԻ ՏԱՆԸ" նշենք ՀԵԼԼՈՈՒՎԻՆԸ ... հաաաա, քիչ մնաց մոռանայի, ՊԱՏՐԱՍՏԵՔ ձեր կերպարները որովհետև առանց կերպարանափոխության այդ օրը "ՊՈԵՏՆԵՐԻ ՏՈՒՆ" մուտք գործելն ավելի դժվար կլինի, քան լինելով հայ, դառնալ Բաքվի պատվավոր քաղաքացի: Իսկ ես շշուկով էի խոսում, որ չկտրեմ ձեր վառ երևակայության մտքի թելը և դուք չմնաք առանց կերպարանափոխության, որովհետև հավատացնում եմ ձեզ նման տոնախմբություն դուք չեք տեսել. լավ ... շատ խոսեցի, քիչ էր մնում բոլոր գաղտնիքներն ասեի ... եկեք ինքներդ տեսեք, թե չէ, որ ասեմ, էլ ինչ անակնկալ ...

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել "ՊՈԵՏՆԵՐԻ ՏՈՒՆ-1" համատիրություն` 091-02-11-55, կամ "ՊՈԵՏՆԵՐԻ ՏՈՒՆ" էլիտար բնակելի համալիրի բնակշահագործման վարչություն` 091-22-40-04 հեռախոսահամարներով:


ՄԻ ՇԱՐՔ ՊՈԵՏՆԵՐ


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com