Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

"3.33" ակումբում ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել (28/08/2010)

Հեղինակ՝ Yaks | 10.02.2011 | Դիտումներ՝ 2952

0 Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել :)

Հայաստանից դուրս ակումբներում ելույթ ունենալու շատ հրավերներ է ստանում Հ.Տ. Հայկոն ու չի մերժում:). "Մոսկվայում եմ հանդես եկել, այս տարի Ուկրաինայի մի քանի քաղաքներում եմ տուրնե ունեցել` Կիեւ, Դնեպոպետրովսկ, Կրիվոյ Ռոգ: Մարտին Պետերբուրգում եմ համերգ տվել": Ռուսաստանի հայերը ուղղակի պահանջում են Հ.Տ.-ի հնչեցրած ռեփը: "Այս տարին բուռն էր հատուկ հյուրի կարգավիճակում հայտնվելու առումով: Այնտեղ ինձ ճանաչողները հայերն են, ռուսներ էլ էին գալիս, բայց նենց չի, որ ինձ ճանաչելով էին գալիս, մշտական այցելուներ էին: Հիմա ճանաչում են, ասացին` շատ գոհ ենք, հայկական ռեփին տեղյակ չէինք, հիմա Հ.Տ. Հայկո, հայկական ռեփ գիտենք":



Օգոստոսի 27-ին Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց "3.33" ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:) : "Երեւանում մի այլ կարգի է… Բիզնեսի տեսանկյունից եթե նայենք, մարդիկ կան` գերադասում են կանչել էժանագին, չէ, հենց ձրի երգիչներ, մարդկանց անծանոթ, իսկ ես այդ ձեւով չեմ աշխատում: Չնայած` եղել են դեպքեր, երբ ընդառաջել եմ: Ես այսքան աշխատում եմ, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանամ, մանավանդ որ կենդանի հնչողություն է, "ժիվոյ" եմ կատարում: Նենց չի` գալիս "գրդոն" անում, գնում եմ, ինչպես մեր էստրադային լիքը երգիչներ",- նշեց ռեփերը:

Այսպիսով, ակումբային մենահամերգների սեզոնը Հ.Տ.-ն "3.33"-ում բացեց. "Հնարավոր է` պարբերական բնույթ կրի. շաբաթը կամ ամիսը մեկ ելույթ ունենամ ակումբներում: Հյուրերը շատ էին, իմ երկրպագուները մանավանդ որ իմացել էին էքսպերիմենտալ երեկո է լինելու… Ես էլ լինեի, իմանայի նման բան կա, կգայի լսելու: Դուրս եկավ, հնչողությունը լավն էր, հարմարավետ մթնոլորտ էր":



Հ.Տ. Հայկոն բենդի նվագակցությամբ ռեփ է կարդում:)

Ռեփերը մոտ տասը երգ կատարեց ու, ամենահետաքրքիրն ու կարեւորը, բենդի նվագակցությամբ:): "Կներես”-ը ակուստիկ տարբերակով, "Սպասում եմ զանգիդ”, "Ձեն հանեք”…. Lրիվ նորովի մատուցմամբ: "Բենդի հետ հինգ օր փորձեր ենք արել, բավական բարդ աշխատանք էր: Համ ես եմ շատ հավեսի ընկել, համ էլ երաժիշտները, որ կյանքում իրենց չէին փորձել ռեփի մեջ: Հետաքրքիր էր, հնարավոր է` այդ անձնակազմը դառնա իմ անձնական բենդը”,- Bravo.am-ին ասաց Հ.Տ. Հայկոն:

Նա իր հետ հանդես եկող բենդին հենց Հ.Տ.–ով էլ ներկայացնում էր. "Հ.Տ. Գագո, Հ.Տ. Վարդան… Հ.Տ. բենդ դարձավ smile : Հարվածային, ստեղնաշարային գործիքներ, բաս, ակուստիկ, էլեկտրո կիթառներ, սաքսոֆոն, դհոլ, ակորդեոն ու նաեւ դիջեյ: Ելույթ ունեցան երգչուհիներ R.P.-ին, Անահիտ Շահբազյանը, նորահայտ R&B երգիչ Դավիթ Բադալյանը: "Ռաբիսի մեջ հանդես եկող Սենոյի հետ Էսօր "Քոչարի"-ն դհոլով, լրիվ հայկական մատուցմամբ ենք ներկայացրել: "Reincarnation"-ի Ռոլանդի հետ էլ "Բարեւ, երջանկություն" երգը կատարեցինք":



Հ.Տ. Հայկոյին համերգի նման ձեւաչափը շատ է դուր եկել. "Մի անգամ "Անցած էտապ" երգը բենդով կատարեցի ու այդտեղից ամեն ինչ սկսվեց, ոգեւորվեցի ու որոշեցի, որ բենդով անպայման համերգ պետք է տամ: Հետագայում էլի բենդով մեծ դահլիճում ավելի մասշտաբային համերգ եմ կազմակերպելու":

"Ես հոգնել եմ"-ի տեսահոլովակը` ահավոր սկանդալային

Ռեփերը Bravo.am-ին ասաց, որ սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու. "Չնայած ես էս տարի ահագին եմ աշխատել, մինչեւ հիմա աշխատում եմ, չեմ հանգստացել ընդհանրապես: "Ես հոգնել եմ" երգի տեսահոլովակը, որ մի տարի է սպասում են մարդիկ, շատ սկանդալային տեսահոլովակ է ստացվել: Ինձ թվում է` ամբողջ աշուն այդ տեսահոլովակից են խոսելու, որովհետեւ, իսկապես, ահավոր սկանդալային է: Մերկ աղջիկ-մաղջիկ, էդ սկանդալ չի արդեն, նենց բան ա, որ նորություն է Հայաստանում, իմ երկրպագուները գիտեն` ես անհետաքրքիր բաներ չեմ անում: Որակի մեջ եմ անում, սիրում եմ էքստիմներ, մարդկանց միապաղաղ կյանքը հետաքրքրացնել",- նշեց նա:



Հ.Տ. Հայկոն մարզերում համերգներ տալու նախագիծ ունի. մոտ երեսուն քաղաքով է շրջագայելու մի ամսվա ընթացքում. "Ամեն օր մի վայրում հանդես եմ գալու: Սեպտեմբերի կեսից մինչ հոկտեմբերի կես կտեւի: Գյումրիից կսկսենք, Հայաստանի մի ծերից մտնելու ենք, մյուսից դուրս գանք: Շատ մարդիկ կան մարզերում, որ սիրում ու գնահատում են ռեփը, ինչի՞ պետք է անտեսենք, Երեւանը արդեն կամաց-կամաց տրաքում է, էլ տեղ չկա, մեր մյուս քաղաքները ինչու չենք օգտագործում, չեմ հասկանում":



Սպասում եմ Զանգիտ (feat. RP) [Live]



Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com