Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց, 2001-2002 ուս. տարի
- Ինչպի՞սին էին ձեր տարիների «վինետկաները»:
- Չգիտեմ, ոչինչ չէինք որոշել: Էդ հարցերով աղջիկներն էին զբաղվում: Իսկ մենք` տղերքով, ավելի շատ ուզում էինք դպրոցը շուտ ավարտել:
- Այդ օրվա լուսանկարվելուն հատո՞ւկ ես պատրաստվել:
- Դե, նորմալ: Չեմ հիշում, որ հատուկ պատրաստված լինենք:
- Ձեր ժամանակ ի՞նչ էիք հագնում:
- Ով ինչ ուզում էր, էդ էլ հագնում էր: Ամեն ինչ ըստ նախասիրության ա արվել: Հատուկ չեն ասել, որ բոլորս նույն ձեւով պետք ա հագնվենք: Ինչքան հիշում եմ` կապույտ շալվար էի հագել:
- Գո՞հ ես լուսանկարիցդ:
- Չէ, որովհետեւ լավը չի: Էդ նկարում սանրավածքս ավելի կարճ ա: Չեմ կարծում, թե որեւէ մեկը գոհ կլինի էդ տարիների լուսանկարներից:
- Հաճա՞խ ես բացում «վինետկադ»:
- Ավարտելուց հետո, սկզբի մի քանի տարիներին նայում էի, բայց հետո` չէ: Վերջին անգամ չեմ էլ հիշում` երբ եմ բացել: