Ի՞նչ են խոսում. ռեփեր Հայկոն հայր է դառնալու:
Իրականում. լուրը ճշտելու համար խոսեցինք ռեփերի հետ, ով հաստատեց այն: 2007 թ-ից Սյուզիի հետ համատեղ կյանքով ապրող երիտասարդ ռեփերն էլ վերջապես կզգա հայր դառնալու բերկրանքը: Չնայած Հայկոն խոստացել էր փոքրիկի հետ կապված այլ մանրամասներ եւս հայտնել, սակայն հետո հրաժարվեց` չցանկանալով անձնական կյանքին հաղորդակից դարձնել իր երկրպագուներին: Հավանաբար դա է պատճառը, որ շատ միջոցառումների ռեփերը միայնակ է ներկայանում` չնայած 3 տարի է` ամուսնացած է: Ինչեւէ, հայտնի մարդկանց հիշեցնենք, որ իրենց անձնական կյանքով հետքրքրվում են հազարավոր երկրպագուներ, որոնց շնորհիվ էլ տվյալ անձը այս կամ այն չափով հայտնիություն է ձեռք բերում: Այնպես որ, հայտնի մարդու արհամարհանքը երկրպագուների հանդեպ ոչ միայն արդարացված չէ, այլեւ անպատասխանատվություն է ծնում լրատվամիջոցների հետ աշխատանքում:...