Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Հ.Տ. Հայկոյի "Քուանշը"

Հեղինակ՝ Yaks | 05.02.2011 | Դիտումներ՝ 2243

0 (2009) Սեպտեմբերի 25-ին Երեւանի կամերային թատրոնում տեղի ունեցավ ՀՏ Հայկոյի 2-րդ ձայնասկավառակի` "Քուանշ"-ի շնորհանդեսը:

"Սկավառակում ներկայացնում եմ, թե ում կամ ինչին չեմ հավատում: Քաղաքականության թեման եմ շոշափել, շոու-բիզնեսի, մարդկանց մտածելակերպի: Շատ բաների չեմ հավատում: Ուզում եմ ասել` հավատացեք ինքներդ ձեզ, դա ամենաճիշտն է, ձեր կյանքը կառուցեք ինքներդ: Դաջվածքիս գրության նման` բոլորը էթում են ձախ. բոլորի մեջ մտնում են մարդիկ, ովքեր իրենց ուղեղով չեն շարժվում", - ասաց ՀՏ Հայկոն:



ՀՏ Հայկոյին շնորհավորելու էին եկել դերասան Խորեն Լեւոնյանը, ԴերՀովան, Ջուսը, Դավոն, Մարիաննա Հովհաննիսյանը, ռեժիսոր Արեն Բայադյանը եւ ուրիշներ:

Թիվ մեկ ՀՏ Հայկոն

"Մեր երիտասարդության ամենավառ ու ամենախելացի ներկայացուցիչներից մեկն է: Ճաշակով է եւ, ամենակարեւորը, գաղափար կա նրա գործերի մեջ: Առաջին մարդն եմ, որ դեմ եմ եղել նրան` մտածելով այս լեկսիկոնը կարող է սխալ ընկալվել կամ սխալ ուղղությամբ տանել: Բայց ՀՏ Հայկոյի "Անցած էտապ" ալբոմում բավականին երգեր կան, որ շատ ճիշտ նկարագրում են 80-ականների` անկախության սերնդին, ովքեր անլույս ու անհույս ժամանակներում են մեծացել, որոշակի հոգեբանական խնդիրներ ունեն: Դրանք արտացոլվում են նրա ստեղծագործություններում եւ ուղղորդող կարող են լինել մեր երիտասարդության համար", - ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:



Նա համագործակցել է նաեւ դերասանական տաղանդ ունեցող ՀՏ Հայկոյի հետ: Նման փորձ եղել է "Տաքսի էլի լավա" ֆիլմում:

"Հայկոյին ալբոմի ստեղծման ընթացքում եմ ճանաչել: Նա ցանկություն հայտնեց, որ որոշ երգեր վերջնական տեսքի բերեմ: Մեծ հաճույքով համագործակցեցի, կարծում եմ` մեր երկրի ամենալավ ռեպ կարդացողն է: Ինձ համար նա թիվ մեկն է",- ասաց ԴերՀովան:

"Ես ու ՀՏ Հայկոն շատ լավ ընկերներ ենք: Մեր դուէտն էլ կայացավ, որովհետեւ համոզված էի, որ ռեպը լավագույնը կկատարեր նա: Նրա երգերը շատ սիրում ու հաճույքով լսում եմ",- ասաց նորահայտ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը:

Ռեպեր Դավոն ՀՏ Հայկոյի ֆանատը չի, բայց…

"Հայկոյի արածը իմ համար շատ հոգեհարազատ է, համագործակցությունից դարձանք լավ ընկերներ: Ներկա եմ եղել "Քուանշ"-ի ձայնագրություններին, տեսել եմ` որքան հոգի է ՀՏ Հայկոն դրել դրա մեջ ու չգնահատել դա չի լինի: Ֆանատ ասելը սխալ կլինի, բայց նրա գործերը ինձ շատ հոգեհարազատ են",- ասաց Դավոն:



Ի դեպ, ձայնասկավառակում զետեղված 15 երգերի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ՀՏ Հայկոն է: CD-ն արժե 2000 դրամ, իսկ"կեղտոտ" տարբերակը /ցենզուրայից դուրս տեքստերով/` 3000 դրամ: Ի դեպ, կարող եք գնել նաեւ ՀՏ Հայկոյի նկարով շապիկները: Դա էլ 5000 դրամ արժե: (25/09/2009)






Теги: Quansh, H.T. Hayko

Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com