ՀՏ Հայկոյի արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Նա ֆեյսբուքյան իր էջի միջոցով անմիջապես խնդրեց իրեն տվյալներ տրամադրել մանկատնից: Ռեփերի այցը մանկատուն ևս շատ չուշացավ. օրեր առաջ նա այնտեղ է եղել, հանդիպել երեխաներին ու տոն պարգևել նրանց: «Ես ավելի շուտ էի ուզում գնալ, սակայն զբաղվածության պատճառով տեղեկանալուցս միայն 2 շաբաթ անց կարողացա գնալ»,- ասաց ռեփերն, ով մանկատուն այցելել էր ընկերների հետ:
«Շատ ուրախ, ջերմ հանդիպում էր: Երեխաները պատրաստվել էին, միջոցառում պատրաստել, մենք էլ նվերներ էինք տարել նրանց,- ասաց Հայկոն ու հավելեց, որ առաջիկայում ցանկություն ունի ոչ միայն երգերով, այլև նյութապես օգտակար լինել մանկատանը: -Այս պահին դեռ շատ հնարավորություններ չկա մեծ օգնություն ցուցաբերելու համար, բայց առաջիկայում կփորձեմ նաև նյութական աջակցություն ցույց տալ նրանց»: Ռեփերը նշեց, որ մանկատունը բարվոք վիճակում էր, երեխաներն էլ իրենց լավ էին զգում: Ինչ վերաբերում է իր երգերին` նրանք քաջածանոթ էին իր երգացանկին, սակայն երեխաների կողմից ամենասիրելին առանձնացնել Հայկոն դժվարացավ. «Ամեն մեկը մի երգ էր սիրում: Երգերս լավ գիտեին»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` ռեփերը նշեց, որ պատրաստվում է բիզնես սկսել և փաբ է բացելու ու խոստացավ այդ մասին բացառիկ անդրադարձը esyes.am-ին վստահել: «Ինձ մոտ հիմա խառը փուլ է, ավելի շատ բիզնեսի մեջ եմ, ինչքան ժամանակ ունենում եմ, տարբեր նախագծերի վրա եմ աշխատում: Մի քանի սաունդթրեքի պատվեր ունեմ: Նաև արտերկրում համերգային ծրագրով հանդես գալու հրավեր ունեմ: Առայժմ ալբոմի վրա աշխատելու ժամանակ չունեմ»,- եզրափակեց ռեփերը:
Նշենք, որ ժամանակին Հայկոն մանկատան թեմայով երգ էր թողարկել, որը «Որբերը» հեռուստասերիալի սաունդթրեքն էր:
Ամալյա Հովհաննիսյան /www.EsYes.am/