«Ձայնագրման աշխատանքները սկսել եմ մոտ 4 ամիս առաջ: Երգերս հիմնականում անձնական բնույթի են, այսինքն` խոսում եմ անձնական կյանքիս, սիրո մասին` շեշտը դնելով կրկներգի վրա», - նշել է M'Tiko-ն` տեղեկացնելով, որ CD-ն ներառում է 20 երգ:
Ռեփեր ՀՏ Հայկոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ M'Tiko-ն հանդիսանում է «ՀՏ փրոդաքշն» լեյբլի ներքո հանդես եկող անհատ կատարող. «Տիկոյին ճանաչում եմ գրեթե 1 տարի, իսկ համագործակցում ենք մոտ 4 ամիս: Նա ինտենսիվ աշխատում է իր ոճի, երգերի վրա, ես էլ փորձում եմ օգնել իմ խորհուրդներով: Մեր համագործակցությունը ենթադրում է նաեւ տեսահոլովակների թողարկում»:
Հայկոն նաեւ հետեւյալն է պատմել. «Մեր փրոդաքշնում բացի Տիկոյից, եւս 3 կատարող կա` Emigrant-ը, Դավո Թումասյանը, Կարենը, որոնք ավելի նոր սերնդի ներկայացուցիչներ են: Կարծում եմ` որքան շատ լինեն ռեփ կատարողները, այնքան մեծ է հավանականությունը, որ որակ էլ կձեւավորվի»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/