Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը (02/06/2010)

Հեղինակ՝ Yaks | 10.02.2011 | Դիտումներ՝ 3208

0 Ոչ մի աջ ու ձախ, ուղիղ` "Դինամո" : )
Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Ես ասեմ Հ.Տ., դուք ասեք Հայկո… Չէ, ես չեմ ասում, երեկ Հ.Տ. Հայկոն էր ասում, ֆանատներն էլ բղավում էին` Հայկոոոոոոոո: Հունիսի 1-ին Հ.Տ. Հայկոն իր ռիթմիկ երեւանյան պոեզիան էր ներկայացնում: Հայ տղայի առաջին մենահամերգը, իր համանուն երգի պես, արդեն "անցած էտապ" է :):



"Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ Հ.Տ. Հայկոն էթում ա աջ": Սա ռեփերի թեւերի դաջվածքն է: Բայց ամռան առաջին օրը, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, աջ ու ձախ գնացողներ չկային : ), "սաղ" եկել էին "Դինամո" մարզահամալիր: Եկել էին, որ Հ.Տ.-ն ասի "քուանշ": Էհ, ասաց, բայց հավատալ-չհավատալու խնդիր չդրեց, ուղղակի երկրպագուների հետ "Քոչարի” պարեց smile :



"Դինամո"-ում բոմբերի մասին խոսք եղավ, ու Հ.Տ. Հայկոն խնդրեց դիմավորել Rippi-ին. "Ինքը բոմբ ա": Ուրիշ բոմբեր էլ կային մենահամերգին. պարող բոմբեր էին ու շապիկներին էլ police էր գրած: Հա, էլ ի՞նչ ռեփ համերգ առանց պիտբուլ ցեղատեսակի շան, դաջվածապատ էակների ու բեմում տեղադրված ավտոմեքենաների "կմախքների": Դիջեյական վահանակի մոտ Apricota-ի Հայկերն էին ու ուրիշ DJ-ներ:

"Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա"
Մարիաննա Հովհաննիսյանն ու Հ.Տ. Հայկոն հիթ դարձած իրենց դուետը կատարեցին` "Հեռանում եմ քեզ սիրելով": Հետո ժամանակն եկավ, որ Հայ տղան ջղայնանա. իր պատմական, ջղայնանալու գլխարկը դրեց ու "Քուանշ" CD-ից երգեր կատարեց: Դե քանի որ հայերը հայկական, ժողովրդական պարերից լավ են, Հայկոն "ժողովրդի հետ սպիտակցիոտ պար պարեց". սիրված հիթ "Քոչարին" երգեց: Ուրիշ երգիչներ էլ բեմ դուրս եկան, նորահայտ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի հետ դուետով Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց: "4 տարի ա` իրար հետ ենք, ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը, սերն ավելանում ա": Թող Հայկի ընտանեկան երջանկությունը երբեք չանցնի smile :



"Քո ցավը տանեմ"-ն էլ երգվեց, բնականաբար: Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան: "Նոր ջահելություն" երգը տղերքով կատարեցին: "Հայկոն մնում ա Հ.Տ. Հայկո: Ինքն առաջին մարդն ա, որ կարողացավ այսպես մեծ համերգ կազմակերպի, ինչ ասեմ, Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա: Էս ասպարեզում ինքն ինձ լիքը օգնել ա, ալբոմիս 6-7 երգ ինքն է գործիքավորել",- Bravo.am-ին ասաց ռեփեր Davo-ն:



Կյանքը Վազքա (Live)



Մենակ (Live)





Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com