Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Պարզվում է հայ հայտնիները բավականին պարապած են :)

Հեղինակ՝ Yaks | 10.07.2012 | Դիտումներ՝ 1933

0 Փողոցային խաղեր, երաժշտություն, պարեր… այսօրինակ ժամանցի պակաս Երևանյան փողոցներում ու այգիներում միշտ զգացվել է, հատկապես ամառային օրերին, երբ երիտասարդությունը դրսում է, սակայն միայն զբոսնելու համար: Մեր քաղաքում ժամանցի նման տարբերակի պակասը նկատել է նաև ՀՏ Հայկոն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին առաջարկել անցկացնել փողոցային բասկետոլի բաց առաջնություն: Առաջին անգամ այն կազմակերպվել է 2010թ., նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը համապատասխան տեղ չի տրամադրել փողոցային խաղերի համար, այս տարի քաղաքում նման տեղ գտնվել է՝ Հյուսիսային պողոտան ու առաջնությունը կրկին կազմակերպվել է: Միջոցառման կազմակերպչական գործերով զբաղվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու «ՀՏ Production»-ը:

«Հայաստանում փողոցային խաղերը հիմա զարգացման փուլում են, ինչպես ռեփը: Ինքս երկար ժամանակ զբաղվել եմ բասկետբոլով, շատ եմ սիրում էդ սպորտաձևն ու նման միջոցառումների միջոցով ուզում եմ խթանել դրա առաջընթացին»,- «Ե՞ս Yes!»-ին ասաց ՀՏ Հայկոն և ավելացրեց, որ միտում կա միջոցառումն ամենամյա դարձնել:

Փողոցային խաղերն ուղեկցվել են հիփ-հոփ երաժտությամբ. ելույթ են ունեցել ՀՏ Հայկոն, Միշոն, Լուսինե Աղաբեկյանը, Դավիթ Բադալյանը, Սենչոն և այլք, միջոցառումը վարել է Գարիկը, իսկ դիջեյական վահանակի մոտ եղել են dj Ero Grand-ը, dj Drive-ն ու dj Viro-ն:





Պարզվում է մեր քաղաքացիներն այնքան պասիվ չեն, որքան այդ մասին խոսվում է. առաջնությանը մասնակցելու ցանկություն է ունեցել 78 թիմ, որում ընդգրկված են եղել տարբեր տարիքի ու սեռի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ: Առաջնությանը մասնակցելու համար որևէ սահմանափակում չի դրվել. «Մասնակցել կարող էին բոլորը: Եզրափակչին ուժեղագույններն են հասնում, այնպես որ թույլ թիմեր ունենալու մտավախություն չունեինք: Եթե էդպիսիք եղել են, ապա պայքարից դուրս են մնացել առաջին կամ երկրորդ փուլում»,- նշեց Հայկոն, ով ոչ պրոֆեսիոնալ թիմերին էր երկրպագում:)

«Այսպիսի միջոցառումները համախմբում են երիտասարդներին: Բակերում քյառթու չգիտեմ ինչն ա իշխում ու փողոցային պարերով, երաժշտությամբ ու խաղերով զբաղվողները գուցե ամաչում են դա ցույց տալ: Ես բեմից նայում էի, ինչպես են երիտասարդները խմբերով պարում, խաղում… շատ հաճելի էր: Հենց իրենք՝ մասնակիցները կարող են նման միջոցառումներ կազմակերպել. օրինակ գնան այգի, երաժշտություն դնեն ու սկսեն պարել: Շատերը կհավաքվեն նրանց շուրջը, ու՞մ հետաքրքիր չի, երբ, օրինակ, բրեք-դանս են պարում»,- մեզ հետ կիսվեց Գարիկն ու հավելեց. «Գեղեցիկ հագնված, նորմալ դեմքերով երիտասարդներ են հավաքվել, ոչ ոք մտադրված չի կռիվ անելու: Երևի առաջին անգամն է, որ էսքան մարդ է հավաքվել, բայց ոչ մի կռիվ չեղավ: Դա նրանից է, որ սպորտին, պարերին մոտ կանգնած երիտասարդների դաստիարակությունն ու կուլտուրան ուրիշ է»:





Առաջնության լավագույն եռյակում հայտնվեցին «Գ.Ա.Գ», «Միշ-կո», «Վիտամին» թիմերը, համապատասխանաբար զբաղեցնելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Նրանք ստացան գավաթներ, նվերներ միջոցառման հովանավորների կողմից և դրամական պարգև՝ 150, 100 և 75 հազար դրամի չափով: Ընտրվեցին նաև օրվա ամենաբարձրահասակ, ամենատարիքով ու լավագույն խաղացողները, ովքեր ևս մրցանակներ ստացան:

Պարզվում է հայ հայտնիները բավականին պարապած են smile ՀՏ Հայկոն մոտ տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ բասկետբոլով, թեև շատ է սիրում այս սպորտաձևը, բայց հիմա արդեն չի զբաղվում դրանով. «Ռեփով զբաղվելն արդեն սպորտ ա, ամբողջ օրը վազքի մեջ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա ժամանակը թույլ չի տալիս սպորտով զբաղվել:





Հումորիստ Գարիկը մեզ պատմեց, որ տարբեր սպորտաձևերով է զբաղվել. կարատեով, գիմնաստիկայով, թեթև ատլետիկայով, բասկետբոլով, լողով. «Շատ փոքր տարիքից եմ սկսել սպորտով զբաղվել: Սպորտով չեմ զբաղվում, որ առողջ ապրելակերպ վարեմ, դա իմ հոբբին է, ես այլ կերպ եմ ձևակերպում. սպորտով եմ զբաղվել, դրա համար առողջ եմ»,- ասաց Գարիկն, ով այժմ սնոուբորդով է զբաղվում:





Թեև dj Սերժոն միջոցառման ժամանակ դիջեյական վահանակի մոտ չէր լինելու, բայց Միշոյի հետ եկել էր առաջնությանը, քանի որ հետքրքրված է բասկետբոլով: Նա 14 տարեկանից զբաղվել է այս սպորտաձևով ու ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը. «Մինչև հիմա ամեն կիրակի հավաքվում ենք ու բասկետբոլ խաղում: Այստեղ խաղում են նաև ընկերներս, նախկին դասախոսներս, որոնց հետ էլ կիրակիները բասկետբոլ եմ խաղում»,- նշեց Սերժոն:





Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը խոստովանեց, որ բասկետբոլ այնքան էլ լավ չի խաղում, թեև ցանցի առկայության դեպքում փորձում է գնդակը միջով անցկացնել: Փոխարենը երգչուհին պրոֆեսիոնալ վազքով է զբաղվել՝ ետ չմնալով սպորտային կոլեգաներից:). «Դպրոցական տարիքում հաղթել եմ մի շարք վազքի մրցույթներում: Դեռ 1 տարի առաջ ամեն օր արթնանում էի առավոտյան 6-ին ու գնում վազելու: Ոչ ոք ինձ չէր ընկերակցում, բայց դա ինձ չէր խանգարում: Հետո մի օր ալարեցի, հաջորդ օրն էլ… ու էլ չգնացի…»:





Առաջնությանը հետևեց Ամալյա Հովհաննիսյանը /esYes.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /esYes.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com