Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
ՀՏ Հայկո (կարճ կենսագրություն)


    Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկոն) ծնվել է 1985 թ.-ի հունիսի 28-ին Երևան քաղաքում: Ավարտել է Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը և Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և շեփորի բաժինները: Ինչպես նաև ավարտել է Պոլիտեխնիկի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը: Երաժշտական կարիերան սկսել է 2000 թ.-ից "Հայ Տղեք” խմբով: Համարվում է Հայաստանում "ռեփ”-ի հիմնադիրներից մեկը: Խմբով նա հանդես եկավ բավականին երկար ժամանակ, թողարկեցին 2 ձայնասկավառակ, նկարահանեցին մոտ 10 տեսահոլովակ, հանդես եկան համերգներով ինչպես Հայրենիքում, այնպես էլ արտերկրում : 2007 թ.-ին խումբը բաժանվեց և Հայկոն սկսեց իր անհատական կարիերան: 2008 թ.-ին Հայկոն թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը, որը կոչվում էր "Անցած էտապ”: Այն մեծ հաջողություն ունեցավ, անգամ մրցանակաբաշխությանը արժանացավ "տարվա լավագույն ալբոմ” մրցանակին: Մյուս ձայնասկավառակը, որի անվանումն էր "Քուանշ”` լույս տեսավ 2009 թ.-ի աշնանը և դարձավ հայրենական ռեփի և արհասարակ հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենասկանդալային և ամենապահանջված ձայնասկավառակը: Իր անհատական կարիերայի ընթացքում Հայկոն աշխատել է տարբեր հայ աստղերի հետ, մասնակցել է բազմազան հաղորդումներում տարբեր հեռուստաընկերություններում, ունեցել է մոտ 8 տեսահոլովակ, որոնց թվում այնպիսի հիթեր, ինչպիսիք են "Քո ցավը տանեմ”, "Քոչարի” և "Անցած էտապ”: Վերջինս սիրվեց համարյա բոլոր հայերի կողմից` անկախ սեռից, տարիքից և նախասիրությաններից: Իր երաժշտական կարիերայից բացի Հայկոն նաև սկսեց զբաղվել դերասանական կարիերայով: Առաջին աշխատանքը եղավ 2008 թ.-ին լույս տեսած "Տաքսի "էլի լավա”” ֆիլմում, որտեղ Հայկոն հանդես եկավ գլխավոր դերում Հրաչ Քեշիշյանի նկարահանած նովելում` Խորեն Լևոնյանի և Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ: Այնուհետև 2009 թ.-ին Հայկոն առաջարկ ստացավ Հ1 հեռուստաընկերության կողմից "Որբերը-2” հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկով: Նա հանդես եկավ "Ավիկ”-ի կերպարով և մեծ հաջողություն ունեցավ: 2009 թ.-ից 2010 թ.-ը Հայկոն ունեցավ բազմաթիվ համերգներ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: 2010 թ.-ի միայն առաջին կեսին ունեցավ 5 մենահամերգներ Ռուսաստանի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվա, Սանտկ-Պետերբուրգ, Կիեվ, Կրիվոյ-Ռոգ և Դնեպրապետրովսկ: 2010 թ.-ը նշանակալից էր Հայկոյի համար, որովհետև այս տարի (2010) տեղի ունեցավ նրա առաջին մեծ մենահամերգը Երևանում, իր իսկ նորաբաց պրոդակշնի կազմակերպմամբ (HT PRODUCTION): Համերգը տեղի ունեցավ "Դինամո” մարզադահլիճում լեփ-լեցուն հանդիսատեսով (շուտով կլինի նաև համերգի տարբերակը): Այժմ Հայկոն աշխատում է նոր երգերի, տեսահոլովակների, պրոեկտների վրա իր պրոդակշնի հետ միասին, ինչպես նաև պատրաստվում է համերգային շրջագայության Հայաստանի համարյա բոլոր մարզերով: ...   




 
       Admin:    htyaks@gmail.com