Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
Կայքի և Ֆորումի Կանոնները
   
Ընդհանուր դրույթներ

HT-Hayko.do.am-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակներն են.
- Միավորել ՀՏ-ի և ընդհանրապես հայկական ռեփի երկրպագուներին
- ՀՏ-ի երկրպագուների համար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելը,
- Մասնակիցների համար հաղորդակցվելու` քննարկումների մասնակցելու և սեփական կարծիքն արտահայտվելու համար հնարավորություն ստեղծելը:

HT-Hayko.do.am-ին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ՀՏ Հայկոյի ռեփ արվեստով՝ անկախ այլ ռեփփերի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, քաղաքական կամ այլ հայացքներից:


   
   


1. Մասնակիցների իրավունքները

 1.1. Մասնակցել քննարկումներին և կայքի գործունեությանը`
  • Կատարել գրառումներ
  • Ստեղծել թեմաներ
  • Մասնակցել հարցումներին
  • Կայքին տրամադրել հոդվածներ, թարգմանված նյութեր
 1.2. Պահանջել մյուս մասնակիցներից սույն կանոնադրության դրույթների պահպանումը:



2. Մասնակիցների պարտականությունները

 2.1. Գրանցվելով կայքում մասնակիցը պարտավոր է ծանոթանալ սույն կանոնադրությանը և պահպանել դրա դրույթները:
 2.2. Գրացնման ժամանակ կատարել պարտադիր հրահանգները և նշել իրական տվյալներ: Մուտքագրված ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է ադմինիստրացիայի կողմից:
 2.3. Հարգալից վերաբերվել քննարկման բոլոր մասնակիցների նկատմամբ:
 2.4. Թեմա ստեղծել դրա բովանդակությանը համապատասխան բաժնում, ինչպես նաև համոզվել, որ նման թեմա արդեն գոյություն չունի` օգտվելով որոնման համակարգից:
 2.5. Թեմաների շրջանակներում չշեղվել քննարկման առարկայից, ինչը կորակվի որպես ֆլուդ` առաջացնելով համապատասխան հետևանքներ:
 2.6. Որոշակի աղբյուրներից մեջբերում անելիս պարտադիր տեղադրել համապատասխան հղումը:
 2.7. Հայերեն լեզվով գրառումները կատարել բացառապես հայատառ: Համապատասխանաբար ռուսերեն և անգլերեն լեզվով գրառումները կատարել ռուսերեն և անգլերեն տառերով:
 2.8. Ենթարկվել ադմինիստրացիայի հրահանգներին:



3. Հակականոնադրական արարքներ

 3.1. Կանոնադրության դրույթները, ադմինիստրացիայի հրահանգները չկատարելը:
 3.2. Մասնակիցների դեմ ուղղված վիրավորական կամ ծաղրական գրառումներ:
 3.3. Ադմինիստրացիայի նկատմամբ ակնհայտ վիրավորական գրառումներ կատարել:
 3.4. Ընտրել ակնհայտ վիրավորական, ցենզուրայից դուրս, ինչպես նաև “Admin” կամ նմանատիպ ծածկանուններ:
 3.5. Կրկնակի գրանցում. ամեն անձ իրավունք ունի ներկայանալ մեկ ծածկանվամբ:
 3.6. Հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:
 3.7. Գովազդային բնույթի գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:
 3.8. Միայն մեծատառերով բառեր պարունակող գրառումները, ստորագրություններ, թեմայի անվանումներ:
 3.9. Դժվար ընթեռնելի գրառումներ` կապված գրառման ձևավորման հետ:
 3.10. Այլ արարքներ, որոնք ադմինիստրացիայի կողմից կորակվեն որպես հակականոնադրական:



4. Ադմինիստրացիայի իրավունքները

 4.1. Ադմինիստրացիայի անդամները իրավունք ունեն կատարել զգուշացումներ և կիրառել պատժամիջոցներ հակականոնադրական արարքներ թույլ տված մասնակիցների նկատմամբ:
 4.2. Հեռացնել, արգելափակել կանոնադրությունը կոպտորեն խախտող մասնակիցներին:
 4.3. Փոփոխել մասնակիցների անձնական տվյալները` դրանց` կանոնադրությանը հակասելու դեպքում:
 4.4. Փոփոխել, ջնջել, տեղափոխել կանոնադրությանը չհամապատսխանող գրառումները, թեմաները, հարցումները:
 4.5. Կատարել տեխնիկական հնարավորությունների սահմաններում այլ պատժամիջոցներ և սահմանափակումներ:
 4.6. Կատարել այլ գործողություններ, որոնք ուղղված են սույն կանոնադրության դրույթների ապահովմանը:
 4.7. Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած արարք, որը ուղղակիորեն չի նշված սույն կանոնադրության մեջ որակել հակականոնադրոկան` կանոնադրության ընդհանուր նպատակներին և դրույթներին չհամապատասխանելու ուժով:
 4.8. Ադմինիստրացիայի անդամները սույն կանոնադրությամբ սահմանված գնահատողական հասկացություները գնահատում են սեփական համոզմունքով:



5. Ադմինիստրացիայի պարտականությունները

 5.1. Ադմինիստրացիան պարտավոր է պահպանել սույն կանոնադրության դրույթները և գործել դրանց շրջանակներում:
 5.2. Պարզաբանել որոշումները և պատասխանել բողոքներին:
 5.3. Առաջնորդվել մասնակիցների իրավահավասարության սկզբունքով, զերծ մնալ խտրականության ցանկացած դրսևորումներից:

   


 
       Admin:    htyaks@gmail.com