Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
Դավո մասն. ՀՏ Հայկո - Վերցրեք   Երգի Բառերը | Текст Песни | Lyrics

  
[Դավո :]
Անունս Դավո, ազգանունս Միրոյան
Ովքեր ինձ ճանաչում են թող մի քիչ հեռվանան,
Թող մոտիկանան նրանք ում համար անծանոթ եմ
Ում համար Դավո անունը մինչև էսօր օդ էր,
Թող գան նրանք ովքեր ռեպը սիրում են,
Կամ էլ հակառակը դրանից լրիվ հեռու են,
Մեկա եթե էսօր չլսեք հետո լսելու եք,
Եթե նույնիսկ չսիրեք հաստատ խոսելու եք
Բա ոնց խոսելու եք, ոնց կարող եք չխոսալ,
Ոնց կարող եք մի 2 վատ խոսք չունենալ
Հենց լսում եք ռեպի անունը էն էլ հայերենով
Միանգամից խոսում եք լրիվ ուրիշ տոներով
Միանգամից դառնում եք ուրիշ մարդ
Էտի ոնց որ ծաղիկը կոկոմից դառնում ա վարդ
Չեմ հասկանում ինչու եք էդպես վարվում
Ինչու եք հայկական ռեպից բոլորդ խուսափում

[Կրկներգ :]
Ես ուզում եմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք,
Ուզում եմ իմ նպատակը դուք իմանաք
Իմ ասելիքի վրա դուք շատ չմտածեք
Պարզապես ինչ ասում եմ սուս-փուս
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, գաղափարը, վերցրեք, իմ երգերը
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, կարևորը, վերցրեք, իմ երգերը

[Դավո :]
Չեմ եկել էստեղ որպեսզի քննադատեմ,
Որպեսզի ինչ-որ մեկի մոտ թերություն գտնեմ
Մեկա էտ ամենը անիմաստ ա
Դրանից ոչ մի բան չի փոխվելու դա փաստ ա,
Մեկա ֆալշ երգողը էլի երգելու ա,
Մեկա իրան լսողը էլի լսելու ա
Եկել եմ ըստեղ որպեսզի բոլորին զարմացնեմ
Կլնեն մարդիկ, որոնց կջղայնացնեմ.
Իմ կարդալու ձևը բոլորինից տարբերվում ա,
Իմ ասելիքները բոլորինից տարբերվում են,
Իմ պահելաձևը բոլորինից տարբերվում ա,
Իմ կարդալու ձևը.. լավ, արդեն կրկնվում եմ
Էն ինչ-որ բոլորը ռեպ ասելուց պատկերացնում էին,
Ես էտ բոլոր պատկերացումները քանդում եմ
Լավ ես վերջացրեցի ու գնում եմ,
Բայց չանջատեք հանկարծ երգը դեռ շարունակվում ա

[Կրկներգ :]
Ես ուզում եմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք,
Ուզում եմ իմ նպատակը դուք իմանաք
Իմ ասելիքի վրա դուք շատ չմտածեք
Պարզապես ինչ ասում եմ սուս-փուս
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, գաղափարը, վերցրեք, իմ երգերը
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, կարևորը, վերցրեք, իմ երգերը

[ՀՏ Հայկո :]
Ես էկել եմ, արդեն ստե եմ, արդեն ես ձեր հետ եմ,
Եթե իմ խոսքերով ձեր գլուխը ես մտել եմ
Ուրեմն ես հլը պետք եմ ձեզ,
Իսկ դուք պետք եք ինձ ավելի շատ,
Որտև դուք տվիք իմ մտքերին ներշնչանք
Վախտն ա էկել, որ ձեզ վերադարձնեմ ձեր տվածը
Տոկոսով վրեն ավելացնեմ իմ սովորածը,
Իմ տեսածը, իմ պրակտիկան, իմ կյանքի փորձը
Իմ արած քայլերը, իմ ճիշտը, իմ գործը
Կայանում ա նրանում, որ ես պիտի պախատ ըլնեմ
Ձեր համար առավոտից իրիգուն.
Ես եմ ընտրե էս ճանապարհը
Ես անընդհատ պիտի տամ ձեզ ամեն ինչ
Մի հատ տեքստ, մի հատ երգ,
Մի հատ կլիպ, մի հատ հիթ.
Ձեզ եմ տալի իմ 2 տառը
Մեկը Հ, մեկը Տ (ՀՏ)
Մեկը հայ եք դուք, որտեղ ըլնեք
Մեկն էլ տղավարի կյանքը ձեզ ինչ տալիս ա
Սուս-փուս վեկալեք...

[Կրկներգ :] (x2)
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, գաղափարը, վերցրեք, իմ երգերը
Վերցրեք, իմ խոսքերը, վերցրեք, իմ մտքերը
Վերցրեք, կարևորը, վերցրեք, իմ երգերը

Վերցրեք..



 
       Admin:    htyaks@gmail.com