Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
ՀՏ Հայկո - Հարց №1   Երգի Բառերը | Текст Песни | Lyrics

   [1 :]
Ես ջոգել եմ մի բան,
Որ ամեն մարդ իրա մտքում տալիս ա լիքը հարց ու լիքը պատասխան,
Բայց ամեն մարդ չի, որ կարում ա իրա հարցի տակից դուս գա
Իրա տված հարցին պատասխան տա
Դրա համար ինքը որոշում ա, որ էտ հարցը էլ իրանը չի
Ուրիշինն ա, թող ուրիշը հարցերով զբաղվի
Ինքը ժամանակ չունի, ինքը վիդիշ-լի
Ինքը խելք ա, ինքը մենակ կարա խելոք պատասխաններ տա
Իրա գործնել էտա, ինքը սամթը բռնել ա
Ինքը զբաղվում ա նրանով, ինչը որ զբաղացնում ա
Մարդկանց բերանը փակելով
Նույն մարդկանց վրա խելոք մարդու տպավորություն թողնելով
Սաղ աշխարհի «խելոքները»
Էտ ֆոկուսը իրանք արդեն վաղուց պալիտ արել են,
Սաղ գրքերը կարդացել են,
Կաստյումները, ակնոցները հագե
Ու սկսել են մարդկանց գլուխը ք***լ
Մարդիկ տուպոյ են, իսկ խելոք մարդը էն ա,
Որ ամենաշուտն ա ջոգում, որ ինքը տուպոյ ա
Ինչքան շատ բան ես իմանում
Էտքան շուտ ես սկսում փդել, գիշերները չքնել.
Անվերջ հարցականները,
Էտ անտեր հարցերը քեզ հանգիստ չեն թողնում
Պատասխանի հետևից ուրդե ասես չես մտնում
Գիրք կլինի էտի, ժուռնալ կամ էլ թե չէ թերթ
Հաղորդում, երգ, կինո կամ էլ ինտերնետ
Համոզված եմ անպայման դու ինչ-որ մի բան կգտնես
Գտնել սխալ ասի քեզ կթվա, որ գտել ես
Դու կկարդաս իրանց տողերը
Ու կհասկանաս մի բան, որ դու արդեն գիտես ամեն ինչ
Կամ էլ ոչ մի բան չգիտես
Անիմաստ ժամանակի ծախս էր
Քո ման էկած պատասխանի տեղը հարց էր,
Որտև էտ գրողը քո պես մանա գալի ուրիշին
Որ էտ ուրիշը պատասխանի իրա հարցերին...

[Կրկներգ :]
Դու մտածի ու տու քեզ
Էն առաջին հարց
Որ ֆռումա քո մտքում
Պատասխանները շատ-շատ են..
Դու չես ջոգի
Որն ա ճիշտը, որը սխալը
Դու ավելի լավա ման արի քո պատասխանը
Դու լուչշը գտի քո պատասխանը

[2 :]
Ու՞ր ա քո գաղափարը, քո ուղեղը
Քո գլխի մեջ ա, թե քո ո*ի մեջ ա
Թե ինչ-որ մեկի ո*ի մեջ ա,
Որտև էտի համարյա թե նույն բանն ա
Ինչ ո* մտնելը.. Ընենց տպավորություն ա,
Որ մարդիկ խոսում են ոչ թե բերանով,
Այլ խոսում են ականջներով.
Մի բան լսում են
Հետո առանց ուղեղի ֆիլտրով անցկացնելու
Նույն բանը վերարտադրում են,
Ամեն անգամ ապրանքը տարբեր ա ստացվում
Ինչքան լեզուն ճկուն ա,
Էտքան ավելի հաճույք ես ստանում:
Անկարծիք մարդիկ վխտում են
Իրանք անհամբեր սպասում են,
Ինչ-որ անընդհատ բողոքում են,
Սպասում են որ ինչ-որ մեկը պիտի գա
Ու իրանց առաջ բրդի
Հետո էլ բողոքեն էտ բրդողից,
Կամ էլ սպասում են, որ երկնքից մանանա իջնի,
Բայց մանանան խոմ շաբաթը 3 անգամ չի իջնի,
Խոմ զավոդ չի արա, մի քիչ խիղճ ունեցեք
Մարդականց չեք խղճում,
Գոնե Աստծուն խղճացեք.
Ես գիտեմ դուք իրապաշտ եք,
Դուք հավատ չունեք,
Դուք պաշտում եք մենակ փողը՝
Ուրիշ ճար չունեք,
Դուք վայրկյանում մարդուն կարաք 10 անգամ նավսեք,
Իրա մեջքի հետևից ինչ ասես չասեք,
Սպասեք էնքան մինչև իրա գործերը թարս էթա
Հետո էլ խնդաք, ղժաք էտա ձեր կյանքը
Սաղ ձեր կյանքի իմաստը դրա մեջ ա,
Փուջ ա ձեր ուղեղը, ձեր հոգու մեջ էլ օդ ա,
Դուք լրիվդ բախտ նայող եք,
Դուք նայում եք ինչ ա քշում տվյալ մարդը
Ջոգում եք իրա բախտը:
Ով քշում ա Mercedes վեցնոց մատոռով
Ինքը կամ գյուտարար ա, կամ էլ իմաստուն ա,
Իսկ ով քշում ա 06 կամ էլ 07
Ինքը խելք չունի, ինքը կատարյալ ապուշ ա.
Էտա արա ձեր սաղ խելքի երկարությունը
Փառք Աստծո կան մարդիկ, որոնք հլը մտածում են,
Ովքեր գտել են իրանց հարցի պատասխանը
Իրանք քիչ են
Բայց իրանք կան, կլնեն ու կմնան...

[Կրկներգ :]
Դու խորացի ու տու քեզ
Էն առաջին հարցը,
Որ ֆռում ա քո մտքում
Պատասխանները չափից շատ են..
Ու դու չես ջոգի
Որն ա ճիշտը, որը սխալը,
Դու ավելի լավա ման արի քո պատասխանը,
Դու լուչշը գտի քո պատասխանը...

Դու մտածի ու տու քեզ
Էն առաջին հարցը,
Դու մտածի ու տու քեզ
Էն առաջին հարցը,
Դու խորացի ու տու քեզ
Էն առաջին հարցը,
Դու չես ջոգի
Որն ա ճիշտը, որը սխալը,
Դու լուչշը գտի քո պատասխանը...
(Քո պատասխանը....)


Lyrics by Artak

 
       Admin:    htyaks@gmail.com