Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
ՀՏ Հայկո - Մենակ   Երգի Բառերը | Текст Песни | Lyrics

  
[1 :]
Մարդիկ ասում են, որ մենակությունից վատ բան չկա էս կյանքում
Երբ որ մարդ իրան մենակա զգում
Բայց իմ կարծիքով մենակ 'լնելը ու զգալը
Պետ’չի շփոթել էտի լրիվ տարբեր բաներ են
Որ'տև մարդ կա ընգեր չունի, կնիկ չունի
Ինքը մարդկանց հետ չի շփվում, չի էլ ուզում շփվի
Ուրիշների կարծիքով ինքը խեղճա, ինքը մեղկա
Բայց էտ մարդը իրան լավա զգում, իրան տենց դզումա
Իրան չի հետաքրքրում շրջապատը
Հեր մեր ունի, բայց տալ-առնել չունի հետները
Ընգեր չունի, որ մտածի, երբ էտ ընգերը զանգի
Պարտքով փող ուզի, ոնց էտ վախտ իրան ցրի
Կամ էլ կնիկ չունի. անընդհատ կասկածի
Որ մենակ իրա հետա քնում, թե ում հետ պատահի
Ու տենց լիքը բաներից ինքը զրկվածա
Ու 100 տոկոս իրան չի թվում, որ ինքը միայնակա.. (100 տոկոս)
Կա նաև ընդհակառակը
Երբ մարդ ունի մեծ շրջապատ, ընտանիք, տուն, դաժը' շուն
Գործը կա, աշխատումա ինչ-որ օֆիսում
Ուրդե պերերիվի վախտ հաց-կալբաս-սմետան են ուտում..
Ու կոֆե են խմում, օրեկան 10 բաժակ մինիմում
Ու անընդհատ ծխում-ծխում
Իրիգունները էթում են ինչ-որ կառաոկե
Էթում են մտնում են ընդե ու անիմաստ լռվում (լռվում..)
Մինչև ուշ իրիգուն
Հետո էլ տափակ հումորներով հելնում են էթում են տուն
Ուրդե սպասում են իրա կամպյուտռն ու ինտեռնետը
Ֆեյսբուքն ու ադնակլասնիկները
Ամենանգամ սպասումա, որ ինչ-որ մեկը պիտի գրի
Բայց չի իմանում ով, ու չի իմանում խի՞
Ամենանգամ էլ բան չի գալի ու չի էլ գա
Էտ վախտ ինքը ջոգումա
Որ լռիվ մենակա.

[Կրկներգ :]
Իրան ոչմեկ չի հասկանում, ինքը մենակա
Ինքն էլ իրան չի հասկանում ու չի էլ հասկանա
Որ'տև ինքը մենակա իրա մտքերով, իրա դարդերով
Ինքը մենակա, շուխուռի, թե լռության մեջ
Ինքը մենակա, տարբերվումա ընգերների մեջ
Որ'տև մենակա
Ու լավ կլնի թողեք էտ մարդը լռվի
Իրա մտքերով, իրա դարդերով... (դարդերով..)

[2 :]
Իսկ 'նենց մարդ կա, որ իրա տեղը չի գտնում ոշմիտե'
Չնայած նրան, որ իրան սիրում են ամենտե'
Ուրդե որ էթումա, ում հետ որ շփվումա
Սախն էլ ուզում են իրան մոտիկից ճանաչեն, զննեն
Բայց էտի իրա համար քիչա
Սովորական մարդկային շփումը էտի հլը' սկիզբնա
Հետո ամենինչը դառնումա ձանձրալի,
Ասումա մարդուն ճանաչի հետո էտ մարդուն արդեն շպրտի
Էտա էտ մարդու կյանքը,
Իրա համար մենակությունը էտի ճակատագիրա,
Խրոնիկ հիվանդությունա,
Որը առաջացելա էգոիզմից
Մարդկանցից մաքսիմալ ինֆորմացիա քաշելու ցանկությունից,
Իսկ ամենավատը էնա, որ ինքը ջոգելա պրակտիկորեն,
Որ սաղ մարդիկ նույն են
Ու ինքը վզոտումա դրանից
Ու երկար ժամանակ չի կարում դուրս գա էտ դեպրեսիայից.
Ու սկսվավ, ներվայնանումա ամենինչից արդեն վաղուց
Հիաստափվելա մոտիկներից, որ իրան չեն հասկացե,
Երբ որ իրանց հետ կիսվելա
Ու տենց էլ ոշմիբան տեղ չհասավ, հիմա էլ մոռացվելա,
Իսկ վաբշե ումա պետք էտ կիսվելը,
Եթե դու չես կարում բացատրես, թե ինչա քո հետ էղե'
Ու վաբշե ինչա հիմա քո հետ կատարվում
Ինչ անհասկանալի ցանկություններ էս դու ունենում
Ո՞նց բացատրես, ու՞մ բացատրես մարդ չկա
Ոնց ֆռում էս սաղ չորս կոմդ դատարկա
Կեղծ ժպիտներ, չսիրած գործ, հոգնած սեր
Էրեխեդ մեծացել, արդեն վաղուց քեզ մոռացելա
Մարդ կա մենակա, բայց էտ թաքցնումա
Մարդ էլ կա ինքը տենցա բնույթով ու տենց էլ կմնա
Իրա մտքերով, իրա դարդերով..

[Կրկներգ:](x2)
Ինքը մենակա
Իրան ոչմեկ չի հասկանում, ինքը մենակա
Ինքն էլ իրան չի հասկանում ու չի էլ հասկանա
Որ'տև ինքը մենակա իրա մտքերով, իրա դարդերով
Ինքը մենակա, շուխուռի, թե լռության մեջ
Ինքը մենակա, տարբերվումա ընգերների մեջ
Որ'տև մենակա
Ու լավ կլնի թողեք էտ մարդը լռվի
Իրա մտքերով, իրա դարդերով...



 
       Admin:    htyaks@gmail.com