Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

Հաշտված ՀՏ Հայկոն եւ Միշոն առաջին անգամ միասին լուսանկարվել են “ArmStreetBall 2012”-ի ժամանակ :)

Հեղինակ՝ Yaks | 09.07.2012 | Դիտումներ՝ 3903

3 Հիփ-hոփ երաժշտություն, բրեյք դանս, դիջեյներ ու ռեփերներ, բասկետբոլի երկու խաղադաշտ, գնդակներ եւ խաղացող 70-ից ավելի թիմեր, որոնք պարապ չթողեցին երեկ` հուլիս 8-ին, Հյուսիսային պողոտայով անցնողներին. այս տարվա "ArmStreetBall”-ն այլեւս իրականություն է:





ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ "ՀՏ Production”-ի կազմակերպած փողոցային բասկետբոլի բաց առաջնությունն անցել է նախապես ծրագրածի համաձայն, սպասվածից մի քիչ ավելի է եղել թիմերի քանակը, ինչը միայն ուրախացնող փաստ էր կազմակերպիչների համար:

"Միջոցառումը կրելու է ամենամյա բնույթ, մասշտաբները կմեծանան: Այս տարի 78 թիմ է մասնակցում, տարիքային եւ սեռային սահմանափակում չկա, կան նաեւ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, իսկ ամենատարիքով մասնակիցը 50-ին մոտ է”,- BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն:

Առաջնությանը ներկա է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խաղերն ուղեկցվել են դիջեյական սեթերով, ընդմիջվել`հիփ-հոփ ոճի երաժշտական կատարումներով ու բրեյք դանսով, միջոցառումը վարել է "վիտամինցի” Գարիկը:

Ներկաներին ողջունել են նաեւ Լուսինե Աղաբեկյանը, Rippi-ն, Դավիթ Բադալյանը, "Մեծ Հայք” խմբից Նարեկը, Միշոն եւ, իհարկե, միջոցառման կազմակերպիչներից ՀՏ Հայկոն: Բեմ են բարձրացել նաեւ երիտասարդ սկսնակ ռեփերներ "Մեծ Հայք” խմբից Մոսն ու Էդգարը, Սենչոն եւ Էմ Տիկոն:





"Բասկետբոլի սիրողական խաղացող եմ` ի տարբերություն ՀՏ Հայկոյի: Ես ավելի շատ ֆուտբոլի կողմնակից եմ, բայց սա շատ լավ միջոցառում է: Լավ է, որ երիտասարդությունը հետաքրքրված է, թող զբաղվեն, որ Անթալիա չգնան”,- նշել է Նարեկը:

Լուսինե Աղաբեկյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ բասկետբոլ լավ չի խաղում, բայց երբ հարմար տեղ է գտնում, գնդակը վերցնում եւ փորձում է նետել ցանցը. "Շատ եմ սիրում այս մարզաձեւը, միջոցառումն էլ շատ հետաքրքիր է, ուզում եմ` այդպիսիք Հայաստանում շատ լինեն, նաեւ առողջարար է…”:

"Առաջարկը եղել ա Հայկոյի կողմից: Ինքս զբաղվել, հիմա էլ զբաղվում եմ բասկետբոլով, ու քանի որ բասկետբոլին բնորոշ է հիփ-հոփ երաժշտությունը, ես համաձայնեցի ներկա լինել, մասնակցել: Սա իմ քաղաքն ա, այստեղ իմ ընկերն են, բոլորին ճանաչում եմ… Հետաքրքիր է անցնում”,- BRAVO.am-ին ասել է Միշոն:





Անդրադառնալով իր եւ Հայկոյի հարաբերություններին` Միշոն մեզ հետ զրույցում ասել է, որ ընդհարումից հետո հաշտվել են. "Ամեն ինչ նորմալ ա: Սա առաջին համագործակցությունն է, բայց հաստատ վերջինը չէ. շարունակական կլինի…”: Հիշեցնենք, որ նմանատիպ պատասխան ստացել ենք նաեւ Հայկոյից:

Միշոն նաեւ նշել է, որ հաճախ է բասկետբոլ խաղում, բայց միջոցառմանը մասնակցել է որպես կատարող: "ArmStreetBall 2012”-ին ներկա է եղել նաեւ դիջեյ Սերժոն, որը եւս զբաղվել է պրոֆեսիոնալ բասկետբոլով, ավարտել Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը եւ, ինչպես ինքն է ասում, պատիվ է ունեցել որոշ ժամանակ լինել հավքականի կազմում. "Բասկետբոլն իմ սիրած մարզաձեւն է, մինչեւ հիմա էլ խաղում եմ: Այստեղ իմ լավ ընկերներն են, իմ դասախոսները, շատ հաճելի ու լավ միջավայր է ինձ համար”:





Առաջնությանը 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են "Գ.Ա.Գ”, "Միշ-կո”, "Վիտամին” թիմերը` ստանալով գավաթ, դիպլոմներ եւ դրամական պարգեւ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Լավ արդյունք ցուցաբերելու համար սահմանվել է նաեւ 4-րդ հորիզոնականը, որտեղ հայտնվել է "Մամո” թիմը: Մրցանակներ են ստացել նաեւ առաջնության լավագույն խաղացողը, ամենաբարձրահասակ խաղացողը, ամենատարեց եւ ամենաերիտասարդ մասնակիցները:):

Կազմակերպիչների փոխանցմամբ` մրցույթը կկրի ամենամյա բնույթ` նպաստելով բասկետբոլի հանդեպ երիտասարդների ուշադրության մեծացմանը:









Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
---------
/Hip-Hop.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 3
<
10.07.2012

Edmon_Nersisyan

ՀԱՍՏԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ.... lol :lol: ՄԻՇՍ ՈՒ ՀՏՍ ԿՌՎԱԾ ՉԵԵԵԵԵԵԵԵՆ!!!!!!!!!!!!! booze thumb

HAY TEAM FOREVER!!!!!
--------------------

Кто онлайн

 
 

Статистика пользователей

Зарег. на сайте
Всего: 204
Новых за месяц: 0
Новых за неделю: 0
Новых вчера: 0
Новых сегодня: 0
Из них
Администраторов: 2
Помощники Админа: 2
Модераторов: 2
Проверенных: 8
Обычных юзеров: 182
Из них
Парней: 178
Девушек: 26

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
 

Друзья сайта

 
 

Баннер

Баннер 176x200
Баннер 176x200

Календарь новостей

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
 
 
       Admin:    htyaks@gmail.com