Հ2-ի եթերում մեկնարկում է եվրոպայի ամենառեյտինգային հեռուստաշոուներից մեկը՝ «Լավագույներից լավագույնը»:
Հայկական թիմն արդեն ձևավորվել է և սկսել մարզումները:
Այսօր «Երկիր»-ի թղթակիցները ներկա են եղել խաղի մասնակիցների մարզմանը, որը տեղի էր ունենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:
Մեր թիմի կազմում ընդգրկված են ինչպես գործող, այնպես էլ մեծ սպորտը թողած մարզիկներ: Նրանց թվում են` բռնցքամարտի համաշխարհային աստղ Վիկ Դարչինյանը, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանը, ըմբշամարտի հունահռոմեական ոճի եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը, մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն Լիանա Կոբալյանը և այլք:
Թիմում ընդգրկվել են նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ` Նարեկ Բավեյանը, ՀՏ Հայկոն, Սյուզին, Մայա Մարգարյանը, Տինա Քեյը և ուրիշներ: