Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
ՀՏ Հայկո - AntiSystem   Երգի Բառերը | Текст Песни | Lyrics

  
[1 :]
Համբերատար ենք գլուխներս կախ,
Համբերատար ենք թաքցնում մեր վախը,
Կարանք անենք էսօր, թողում ենք վաղը,
Մեր հոգին թաղած ա, բայց հլը սաղ ա,
Համբերությունը վտանգավոր բան ա,
Ոնց որ հրաբուխի տակ շիկացած լավան,
Մի օր տրաքելու ա, էտի 20 բալ ա
Էներգիան կա, բայց հլը ինքը պոտենցիալ ա
Էսի համայն մարդկության քարոզարշավն ա
Ազատությունը հոգու մեր օգուտն ա ու շահը
Մինչև որ դուք ընդե հավատում եք, որ փոխեք,
Մենք արդեն համախմբվել ենք, որ հեղափոխենք,
Էսի ռեալ պայքար ա, ոչ թե փսևդովեճ,
Խոսքի ընդե երկու հատ պայքար մինչև վերջ չէ,
Էտի իրանց խաղն ա, կոչվում ա շախ-մատ,
Իսկ մենք էտ վախտ խաղում ենք խաղ՝ կյանք-մահ,
Էն իրականությունը, որ մենք գիտենք ճշմարիտ ա
Էտի մի հատ մեծ մեխանիզմ ա տոտալիտար,
Մեզ փոքրուց սրսկում են լինել խելոք գառ,
Որ հետո անեն մատաղ, երբ որ դառնանք ոչխար,
Բարդ բան ա խուսափել էտ ճանապարհը,
Անհնար ա մենակով քանդել էտ մսաղացը,
Մինչև բացիր աչքերդ, իրանք բերանդ կարեցին արդեն,
Բայց ներքին ձենդ չեն կարա կարեն..

[Կրկներգ : ]
Դե լսի ու լսի ներքին ձենդ լսի
Ոնց ա գոռում հիմա քո հոգին,
Դե լսի.. դե լսի..
Ականջներդ քեզ պետք չեն
Դու լուչշը ականջներդ փակի ու գոռա,
Գոռա տելևիզրից էլ բարձր
Թող քո կոկորդը ոռնա ու գոռա,
Գոռա ու թող աշխարհը իմանա
Թե իրական ազատությունը որն ա..

[2 :]
Համբերատար ենք տանում բեռը մեր,
Որ բեռնատար ենք դառել ձեր ձեռը,
Սփոփանքն էլ ձեր ուղարկած տերտերն ա,
Թե Տերն ա, թե Հայրն ա, թե Մերն ա, արդեն մեկա
Ազատությունը մենակ վերտուալ ա,
Ազատ ա նա, ով որ հիմա օնլայն ա,
Բայց էտի ջանդամ, կարամ ես գռազ գամ,
Որ նույն մարդը գլուխը կոխի հողի տակ ոնց որ ջայլամը
Մենք ոնց որ ճանջը, ընգել ենք սարդոստայնը,
Կարում ենք թփրտանք, բայց ո՞րն ա հաջորդ քայլը
Սպասենք մինչև գա էտ սարդը,
Թե սպասենք, որ գա ձեր փրկիչ Սարդ Մարդը հա՞
Տենում եք ոնց ա ճարտար խոսում քաղ գործիչը
Էտի էշերի համար նենց գրավիչ ա,
Ինչքան էլ ինքը բիջ ա, մեկա կյանքում տենց էլ չի ջոգի
Թե ով ա երկրագնդի իսկական կառավարիչը
Սիստեմը ուժեղ ա, սիստեմը մտածված ա, գայթակղիչ ա
Պետք ըլնի բարի ա, պետք ըլնի չար ա,
Ուզո՞ւմ ես իրանց նման ըլնես, որ փոխես աշխարհը,
Քենեդին էլ էր տենց մտածում, տեսար ի՞նչ էղավ բա,
Սիստեմը ուժեղ ուդառ ունի ոնց որ Մայք Թայսոնը,
Խորամանկ ու ճկուն ոնց որ Կլեյ Կասիուսը,
Ճկվում են դաժը չճկվողները իրա դեմը,
Ոնց որ ժողովուրդի ձայն Հախվերդյան Ռուբենը,
Ֆինանսական էլիտան մեզ սարքել ա զոմբի
Ու մեկը չկա որ Ռոկֆելերենց բուրգը բոմբի
Բայց փորձել ա պետք, ոնց որ փորձում ա Մավռոդին,
Կարող ա շառլատան ա, բայց էտ գաղափարը լավն ա վռոձի,
Մերոնք Մաշտոցի պուրակում ասեցին ու արին,
Էլ մնացած էտ քաղաքական ֆընտըֆլուշկեն կապ չունի,
Ոնց որ բրյուսովցիք են թափ տալի կրթական համակարգը,
Թող իմանան ազատության վարձը ավելի թանկ ա,
Մեզ պետք չի յեհովա, պետք չի իլյումինատ, սատանա,
Մենք յոլա կէթանք առանց դրա
Մեզ վաբշե պետք չեն ձեր կեղտոտ փողերը,
Վախտը կգա մենք կտպենք մերը,
Էկել ա ապոկալիպսիսը, ձեր համար աշխարհի վերջը
Իմ համար աշխարհի սկիզբն ա, թերթում ենք էջը
Հակառակ հին սիստեմի դեմ նոր անտիսիստեմնա
Ու էտ սիստեմը մերն ա

[Կրկներգ : ] (x2)
Դե լսի ու լսի ներքին ձենդ լսի
Ոնց ա գոռում հիմա քո հոգին,
Դե լսի.. դե լսի..
Ականջներդ քեզ պետք չեն
Դու լուչշը ականջներդ փակի ու գոռա,
Գոռա տելևիզրից էլ բարձր
Թող քո կոկորդը ոռնա ու գոռա,
Գոռա ու թող աշխարհը իմանա
Թե իրական ազատությունը որն ա..


Lyrics by Artak

 
       Admin:    htyaks@gmail.com