Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

FACEBOX: ՀՏ Հայկո

Հեղինակ՝ Yaks | 25.04.2013 | Դիտումներ՝ 1077

0 Ես չեմ զգում ժամանակը. մի քանի տարի առաջ «Հայ տղեքի» առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, նույն էդ շնորհանդեսին եկած դեռահասներն էսօր ընտանիք, երեխաներ ունեն:

Հիասթափություն էս ասպարեզում շատ ա եղել: Փառք Աստծո, մինչև օրս ես չեմ կոտրվել, նույնիսկ ավելին՝ իմունիտետ եմ ձեռք բերել:

Կյանքում ամեն ինչ սկսվում ա մարդու ցանկությունից. 12 տարեկանից ես զբաղվում էի երաժշտությամբ. հետո ուղղակի ցանկացա իմ տեղն ունենալ էդ ասպարեզում:

13 տարի առաջ ես տան պայմաններում տեքստեր էի գրում, ինքս ինձ ձայնագրում: Ինձ պետք էր մարդ, ով կհասկանար ինձ. ես ծանոթացա Միշոյի հետ:

Ապրելու համար նպատակ ա պետք: Ես չեմ հասկանում անիմաստ ու զուտ ապրելու համար ապրող մարդկանց:

Ռեփից բացի չկա ուրիշ ալտերնատիվ երաժշտական ոճ, որով ես կկարողանամ առավելագույնս ստեղծագործել, արտահայտվել ու պարզապես լիցքաթափվել:




Արտիստի համար լավ արվեստ ստեղծելու ամենաբարենպաստ պայմանն անբարենպաստ իրականությունն ա:

Հայաստանում պետք ա նորմայից մի քիչ ավելի խելացի լինես, որ կարողանաս գոյատևել:

Իմ երաժշտությունը կարող ա նաև կոմերցիոն գործիք լինել: Ես նույնն եմ անում, ինչ 10 տարի առաջ, բայց արդեն երկար ժամանակ ա՝ սիրածս գործով ես փող եմ աշխատում:

Սխալներ անելը պարտադիր բան ա: Էն մարդը, ով սխալ չի անում, չնայած էդպիսի մարդ չկա, ոչ մի բան էլ կյանքից չի հասկանում:

Կյանքի նկատմամբ ես իմունիտետ ունեմ. ինձ հանդիպած փորձություններն ու դժվարություններն են դա ձևավորել:

Ով ես երկրում լոքշ ա ու պարապ ա, անիմաստ սկսում ա զբաղվել քաղաքականությամբ:




Ես ռեփը հստակ տարանջատում եմ մյուս ժանրերից: Երգերս լսելով՝ ցանկացածը կհասկանա տարիքային իմ ապրումները, ժամանակի ընթացում մտածելակերպիս փոփոխությունն ու հասունացմանս բնական զարգացումը:

Արածս ոչ մի սխալի համար ես չեմ փոշմանում, ես ուղղակի միշտ առաջ եմ նայում:

Հայկական ռեփի հիմնադիրը «Հայ տղեքն» են եղել. դա անհերքելի ա:

Մարդ պիտի երազանք ունենա, ինչը կվերածի ցանկության, հետո դա նպատակի ու դրա իրականացմանն էլ պիտի ձգտի. էս ա կյանքը:

Հետաքրքիր ա՝ սկզբում ես ռոք էի լսում, հետո ռոքը սկսեց չհերիքել, չբավարարել ինձ: Իմ տեսակն ու զգացմունքները ես գտա ու արտացոլեցի ռեփում: Ինձ համար ռոքի մեջ խոսքը քիչ ա: Ռոքային էներգետիկային ես գումարեցի ժամանակակից պոեզիա:

Եթե աշխարհի վերջ լինի, վերջին կներեսը կասեմ երեխուս ու կնոջս, ում հետ, ցավոք, քիչ եմ ժամանակ անցկացնում, չնայած որքան էլ որ անցկացնեմ, էլի քիչ ա:

Փոփ երաժշտության մեջ կա մի պատ, որ չի թողնում զգացմուներդ ցույց տալ: Լսողն էլ չի հասկանում, թե երգիչն ինչ ա էդ պահին ապրում: Կան մարդիկ, ում լսելուց երբեք չես իմանա՝ էդ մարդը լավ ա, թե վատ, տխուր ա, թե ուրախ, մաքսիմում հասկանում ես երգի հեղինակւ տրամադրությունը:

Հիմար ա էն մարդը, ով սխալվելուց չի գիտակցում, որ սխալ ա արել ու իր սխալը բարդում ա ուրիշների վրա: Հենց օրինակ հայերը սիրում են ամեն ինչում մեղադրել Սերժ Սարգսյանին:

«Մութ ու ցուրտ» տարիները կոփել ու շատ բան են ինձ տվել: էդ ծանր պայմաններում ես սովորեցի ապրուստ հայթայթել, գոյատևել ու ընտանիք պահել:

Ես ու Միշոն էն դեպքի մասնավոր օրինակն ենք, երբ մարդիկ ոչ մի ձև չեն կարող միասին նույն գծով գնալ: Ամբիցիոզ մարդիկ իրար հետ «յոլա» չեն գնում:

Ինձ երբեք պետք չի լինի էն համբավը, որը ես ձեռք կարող եմ ձեռք բերել որպես սերիալի դերասան:

Մեր կյանքը մեխանիզմ ա տոտալիտար, որտեղ մեզ փոքրուց սրսկում են լինել խելոք գառ:

Փոքր ժամանակ բասկետբոլով էի զբաղվում: Երազում էի NBA-ում խաղալ:




Կենդանիներ շատ եմ սիրում: Երկու շուն եմ ունեցել՝ Բրունոն ու Բրունան: Փոքր ժամանակ ոզնի էլ ունեի: Հարևաններից մեկը մի օր խնդրեց ոզնուս իրեն տամ, որ օձ բռնի: Կես ժամ հետո ծուխ տեսա. ոզնուս խորովել էր smile

Շրջապատում այսօր մեծամասնությունը չունի սեփական կամք ու վերլուծելու տարրական ունակություն: Մեկը ճտտացում ա, բոլորը վազում են ճտտացնողի հետևից, մեկը գոռում ա, վազում են գոռացողի հետևից. էս ա մեր երկրի վիճակը:

100 տարվա ռեփեր եմ, ինձ առաջարկում էին «Դժվար ապրուստի» գլխավոր դերը smile

Հիմա իմ կողքին էն մարդիկ են, ովքեր ինձ հետ են մինչև վերջ: Ես շատ մեծ ֆիլտրացիա եմ արել շրջապատումս:

Ռոնա Ահարոնյան /© NewsBox.am/


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com