Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

«ՀՏ փրոդաքշն»-ի ռեփերներից M'Tiko-ն «անձնական բնույթի» CD է թողարկել

Հեղինակ՝ Yaks | 06.03.2013 | Դիտումներ՝ 3500

0 Ռեփեր Հայկոյի հավանությամբ, ցանկալի ու ոգեւորող ներկայությամբ օրերս «Ուլիխանյան» ակումբում երկրպագուների համար իր նոր ձայնասկավառակի առաջին օրինակներն է մակագրել M'Tiko-ն: Ռեփերի թվով երկրորդ CD-ն կոչվում է «Ադալիս»:




«Ձայնագրման աշխատանքները սկսել եմ մոտ 4 ամիս առաջ: Երգերս հիմնականում անձնական բնույթի են, այսինքն` խոսում եմ անձնական կյանքիս, սիրո մասին` շեշտը դնելով կրկներգի վրա», - նշել է M'Tiko-ն` տեղեկացնելով, որ CD-ն ներառում է 20 երգ:




Ռեփեր ՀՏ Հայկոն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ M'Tiko-ն հանդիսանում է «ՀՏ փրոդաքշն» լեյբլի ներքո հանդես եկող անհատ կատարող. «Տիկոյին ճանաչում եմ գրեթե 1 տարի, իսկ համագործակցում ենք մոտ 4 ամիս: Նա ինտենսիվ աշխատում է իր ոճի, երգերի վրա, ես էլ փորձում եմ օգնել իմ խորհուրդներով: Մեր համագործակցությունը ենթադրում է նաեւ տեսահոլովակների թողարկում»:


 


Հայկոն նաեւ հետեւյալն է պատմել. «Մեր փրոդաքշնում բացի Տիկոյից, եւս 3 կատարող կա` Emigrant-ը, Դավո Թումասյանը, Կարենը, որոնք ավելի նոր սերնդի ներկայացուցիչներ են: Կարծում եմ` որքան շատ լինեն ռեփ կատարողները, այնքան մեծ է հավանականությունը, որ որակ էլ կձեւավորվի»:


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

 
 


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com