Վայելեք ֆորումի նոր դիզայնը: by Yaks (20.06.2012)

 
 
 
HT Hayko Fan Club: Новости сайта

"Պոետների Տուն" Rap Club

Հեղինակ՝ Yaks | 26.10.2011 | Դիտումներ՝ 2726

0





Հայկական ռեփն արդեն իր հասցեն ունի` "Պոետների տուն”, որի հիմնադիրը ՀՏ Հայկոն է: Ռեփերն օգնության ձեռք է մեկնել այն երիտասարդներին, ովքեր առաջին քայլերն են անում ռեփում, "Պոետների տունն” էլ դառնալու է այն հարթակը, որտեղ կձեւավորվի հայկական ռեփի նոր սերունդը եւ կքննարկվի ռեփ կոչվող պոեզիան: ՀՏ Հայկոյի ցանկությունն է նաեւ, որ նորաբաց ակումբը համախմբի ռեփի երկրպագուներին:





"Պոետների տան” բացումն օրերս էր: Երեկոյի ընթացքում խոսվել է ռեփի լեզվի, տեքստերի ու այս ոճի ապագայի մասին: Երեկոյի հաղորդավարը 2Pac-ի մեծ սիրահար Խորեն Լեւոնյանն էր, ում հետաքրքրեց ռեփի լեզուն. "Գրական հայերենով կամ խոսակցականով ռեփ. ո՞րն է ավելի ճիշտ, ավելի հարազատ մարդկանց… Եկեք չմոռանանք, որ Թումանյանն "ա” -երով է գրել, իսկ Չարենցն իր ինքնատիպ բանաստեղծություններում հայհոյանքներ օգտագործել”:

Հաղորդավարը բնական է համարել այն, որ "Ռուբեն Հախվերդյանի եւ Արթուր Մեսչյանի ստեղծագործություններից հետո զարգանալու էր պոեզիայի մի նոր ժանր, որը պետք է կոչվեր հայկական ռեփ, աչքի ընկներ իր խիզախությամբ, բողոքով, հայհոյանքներով ու հումորով”:

"Պոետների տան”բացմանը համերգային ծրագրով հանդես է եկել ՀՏ Հայկոն` "ՀՏ” բենդի նվագակցությամբ: Ռեփերի համար շատ կարեւոր է հայկական ռեփի ապագան. "Զարգանալու համար նոր մարդիկ են անընդհատ պետք, նոր մտքեր ու գաղափարներ: "Պոետների տուն”-ը ճանապարհ կհարթի սկսնակ ռեփերների համար, թույլ կտա նրանց արտահայտվել”:





Նոր անուն հայկական ռեփում

"Պոետների տան” բացմանը հաջորդել է 2-օրյա, 2 փուլից կազմված սկսնակ ռեփերների մրցույթը, որին մասնակցել է 14-ից 24 տարեկան 12 մասնակից: "Freestyle”-ի շրջանակներում շատերը կարողացել են զարմացնել ժյուրիին, որի կազմում են եղել ՀՏ Հայկոն, "Հայք” խմբից Նարեկն ու Դավիթ Բադալյանը: Նրանք մասնակիցներին տեղում ստեղծագործելու թեմաներ են տվել, որոնք րոպեներ անց դարձել են երգ` մի դեպքում հաջող, մյուսում էլ` ոչ այնքան: "Պայման կար` չօգտագործել հայհոյանքներ ու անձնական վիրավորանք”- BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն:

Մրցույթի երկրորդ փուլի ավարտին հայտնի է դարձել հաղթողին անունը. Արտի` Արթուր Սարգսյանի համար երեկոյի կազմակերպիչը լավ ապագա է տեսնում ռեփում: "Ունենք բավական լավ սերունդ, որի շնորհիվ հայկական ռեփը զարգանալու է: Քասթինգ կլինի նաեւ այս շաբաթ, ինչը կավարտվի նմանատիպ մրցույթով”,- նշել է ռեփերն ու հավելել, որ մոտ երկու շաբաթից "Պոետների տան”-ը կլինի նաեւ իր համերգը:





ՀՏ Հայկոյի ու Լիլիթի համագործակցության մասին

"Պոետների տան” բացմանը ներկա էր նաեւ Լիլիթը, ով նախկինում հանդես էր գալիս Լիլու անվամբ: Երգչուհին Խորեն Լեւոնյանի եւ նրա եղբոր` Արսեն Լեւոնյանի ընկերակցությամբ վայելում էր ՀՏ Հայկոյի կատարումները, փորձում ըմբռնել ռեփը, որն, ինչպես ինքն է նշում, մինչ այդ իր համար այնքան էլ հասկանալի ժանր չի եղել:

"Հայկոյի շնորհիվ ես սկսում եմ սիրել ու ընդունել ռեփը, նա շատ անկեղծ է երգում, տեքստերն էլ խորիմաստ են”- BRAVO.am-ին ասել է Լիլիթը, ով նոր համագործակցություն է սկսել ՀՏ Հայկոյի հետ. "Շուտով կնկարահանվի մեր տեսահոլովակը "Ինձանից դու փախչում ես” երգի հիման վրա”:





Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները`Mana-Litta-ի /Bravo.am/






Առաջին մրցույթի վիդեոները կարող եք դիտել YouTube-ում ստեղծված Պոետների Տուն Channel-ում:


Категория: Новости



Уважаемый посетитель, Вы зашли на сайт как незарегистрированный пользователь.
Мы рекомендуем Вам зарегистрироваться или войти на сайт под своим именем.
    Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
 
       Admin:    htyaks@gmail.com